Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Գուրգեն Եղիազարյան. «Հայաստանն ու հայերը չեն կարող քրդերի թիրախը հանդիսանալ»

 



Օրեր առաջ  սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանը 50-70 քուրդ ահաբեկիչ է հատել: Ըստ տարածված լուրերի՝ քրդական խումբը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, և ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:

Ոստիկանությունից մինչ այս ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել են տեղեկատվությունը:
Past.am-ի հետ զրույցում Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նախ ընդգծեց, որ թեև տեղեկատվություն չունի 50-70 քուրդ ահաբեկիչների մասին, բայց, այնուամենայնիվ, կարծում է, որ այս ամենի մեջ վտանգ չկա:

 «Չեմ կարծում, թե քրդերը, որոնք հասել են Հայաստանի Հանրապետության սահման, պետք է ահաբեկիչներ լինեն: Քրդերն այսօր լրջագույն խնդիրներ ունեն Արևմտյան Հայաստանում: Չեմ կարծում, որ քրդերը ահաբեկչական գործողություններ կկակատարեն: Եթե նրանք ազգությամբ քուրդ են, ես բացառում եմ, որ ահաբեկչական գործողությունների դիմեն: Ես քրդերի կողմից վտանգ տեսնել չեմ կարող: Նրանք լուրջ խնդիրներ ունեն թուրքերի հետ, և Հայաստանն ու հայերը չեն կարող նրանց թիրախը հանդիսանալ»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

ԱԱԾ նախկին պաշտոնյայի խոսքով՝ այն,  որ սահմանն անցնելու վերաբերյալ տեղեկատվություն կա, արդեն իսկ լավ է:
 
«Հայ-թուրքական սահմանը պաշտպանված է, և այս ամենը դրա ապացույցն է: Եթե մենք արդեն տեղեկություն ունենք, որ սահմանը հատել են, արդեն իսկ պաշտպանված ենք: Շատ վատ կլիներ, եթե չիմանային, թե ով է գալիս, և ով է գնում»,-եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը:

Աննա Բադալյան



website by Sargssyan