Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

Առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի

 

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Այսպիսի տաք փետրվար ունենալու դեպքում կարո՞ղ ենք կանխատեսել, որ ձմեռը կտեղափոխվի մարտ-ապրիլ ամիսներ:

-Բնականաբար, ոչ: Դա ոչ մի կապ չունի մարտ-ապրիլ ամիսներին դիտվող ջերմային ֆոնի հետ: Չի բացառվում, որ առանձին օրեր օդի ջերմաստիճանը նվազի, ինչը նորմալ է և բնորոշ է մեր բնակլիմայական պայմաններին: Մենք միշտ էլ մարտին ունենում ենք առանձին օրերին ցուրտ օդի ներթափանցում, ջերմաստիճանի անկում և այլն, բայց ասել, որ հունվարին և փետրվարին ձմեռ չի եղել և այն կտեղափոխվի մարտ-ապրիլ ամիսներ, օրինաչափ չէ և նման բան չի կանխատեսվում:

-Ձեր կանխատեսումներով փետրվարի ջերմային ֆոնը այսպես էլ կպահպանվի՞:

-Մենք ի սկզբանե տաք փետրվար էինք կանխատեսել, և օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից շատ բարձր է լինելու՝ մոտ 5-6 աստիճանով: Նախ ասեմ, որ առաջիկա 5-6 օրերին որևէ ցուրտ օդի ներթափանցում չի կանխատեսվում, ջերմաստիճանի անկում նույնպես: Վերջին տասը օրերի ընթացքում կարող է ջերմաստիճանը որոշ չափով նվազել, դեռ հստակ չէ, բայց նաև չի բացառվում:

-Ասում են՝ Մոսկվայում ինչ եղանակ լինում է, մի քանի օր անց մեզ մոտ է կրկնվում:

-Նախ՝ այդպիսի օրինաչափություն չկա(ծիծաղում է), և հետո՝ Մոսկվայում եղածի վրա 10 օր անցել է:

-Փետրվար ամիսը էլ ո՞ր տարիներին է այսպես տաք եղել:

-Այս ձմեռը մեր պատմության մեջ երրորդն էր 1963 և 1966 թթ. հետո: Այդ թվականներին նույնպես ունեցել ենք շատ տաք դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներ: Այս տարին երրորդ տեղն է գրավում: Ավելի տաք է եղել 1963 և 1966 թթ.:

Փետրվարի այս տարվա ամենատաք օրը եղել է փետրվարի 12-ը: Արարատյան դաշտում գրանցվել էր 18 աստիճան տաքություն: Շատ տաք է եղել փետրվարը նաև 2010 և 2015 թթ., բայց այդ տարիներին ժամանակ առ ժամանակ գրանցվել է ջերմաստիճանի անկում: Իսկ 1966 և 1963 թթ. կայուն տաք է եղել:

-Եվ տաք փետրվարին հաջորդե՞լ է տաք, նորմալ գարուն:

-Նորմալ գարուն ասելով՝ ի՞նչ եք հասկանում: Մեզ մոտ գարունը նորմալ չէ: Նորմալ գարուն ասելով մենք չպիտի հասկանանք, թե ջերմաստիճանը կայուն բարձրանում է մինչև օգոստոս: Ընդհակառակը, գարնանը ժամանակ առ ժամանակ ջերմաստիճանը նվազում է, լինում են և՛ տաք օրեր, և՛ շատ ցուրտ օրեր մինչև ապրիլի 10-15-ը, որից հետո եղանակը նոր միայն բալանսի է գալիս:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan