Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

«Լևոն Մկրտչյանից արձագանք ենք պահանջում». դասադուլ՝ Շիրակի պետական համալսարանում

 



Օրեր առաջ Past.am-ը գրել էր, որ Շիրակի Միքայել Նալբանդյանի համալսարանի շուրջ դեռ ամիսներ առաջ ծավալված կրքերը չեն հանդարտվում: Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել, ինչի պատճառը համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունն էր: Ըստ դասախոսների՝ ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը կամայականորեն փոփոխություններ է մտցրել ֆակուլտետի դեկանների և ամբիոնի վարիչների ընտրության կարգի մեջ՝ ֆակուլտետային խորհուրդներից այն տեղափոխելով բուհի գիտական խորհուրդ:

Past.am-ն այսօր բուհի դասախոս Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ ի՞նչ իրավիճակ է բուհում:

«Սահակ Մինասյանն ապօրինաբար այդ ընտրությունները կազմակերպեց: Ընտրվեցին երկու դեկան և մի քանի ամբիոնների վարիչներ: Բուհի կանոնադրության համաձայն՝ դեկաններն ու ամբիոնի վարիչներն ընտրվում էին ֆակուլտետային խորհուրդներում, բայց նա ընտրության կարգն իր ձեռքն է վերցրել ու հայտարարում է, որ ընտրությունը պետք է գիտական խորհրդում լինի»,-ասաց նա:

Գագիկ Համբարյանը հայտնեց, որ հացադուլ հայտարարած Հովհաննես Խորիկյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է:

«Ուսանողները, կոլեգաներն ու շատ հայտնի մտավորականներ նրան խնդրեցին դուրս գալ  հացադուլից և պայքարը շարունակել այլ հարթակում: Պարոն Խորիկյանը հիմա տանն է, իրեն այդքան էլ լավ չի զգում, բայց պատմության ֆակուլտետի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները շարունակում են դասադուլը: Երևի վաղը կհանդիպեն պարոն Խորիկյանին և ընդհանուր հայտարարությամբ հանդես կգան: Մենք  կշարունակենք մեր պայքարը՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից արձագանք ենք պահանջում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նա ևս մեկ անգամ բեկանի պարոն Մինասյանի անօրինական որոշումները»,-հավելեց մեր զրուցակիցը:

Գագիկ Համբարյանը հայտնեց, որ անօրինական գործողությունները շարունակվում են. «Ի դեպ՝ պարոն Մինասյանը չէր վճարում ուսանողների նախորդ տարվա հունվար ամսվա կրթաթոշակները: Բացի այդ՝ մինչև հիմա չի վճարել դասախոսների ժամավճարները: Նա մինչև այսօր չի վճարում նաև այն դասախոսների հավելավճարները, որոնք ակտիվ գիտական գործունեությամբ են զբաղվել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բուհը գտնվում է ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում: Նախկին ռեկտորից ժառանգած 500 մլն դրամը փոշիացած է»:

Աննա Բադալյան

website by Sargssyan