28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Ուլտրամանուշակագույն ճառագայթները մելանոմա հիվանդության հիմնական պատճառներից են. մասնագետ

Ուլտրամանուշակագույն ճառագայթները մելանոմա հիվանդության` մաշկի չարորակ նորագոյացություն առաջացման հիմնական պատճառներից են: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով  ամեն տարի մելանոմայով հիվանդության 200 հազար նոր դեպք է գրանցվում, որի 32 տոկոսն ավարտվում է մահվամբ:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով 2016 թվականին Հայաստանում հաշվառվել է մելանոմայով 502 հիվանդ: Ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ֆոնի դեպքում, մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

«Դա չի նշանակում, որ ընդհանրապես պետք է խուսափել արևի ճառագայթներից, այդ դեպքում D վիտամինի պակասություն կառաջանա: Անհրաժեշտ է օրվա մեջ արևի տակ լինել  30 րոպե` որոշակի ընդհատումներով: Ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածը խորհուրդ չի տրվում գտնվել դրսում: Ի դեպ, սոլյարիները չեն խրախուսվում»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը: 2014 թվականին Հայաստանում գրանցվել է մելանոմայի հիվանդացության 40 նոր դեպք, 2015 թվականին` 47, 2016-ին 50 նոր դեպք: Ռուբեն Գրիգորյանը նկատեց, որ սա կարելի է կապել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետ, սակայն չպետք է մոռանալ ժառանգական նախատրամադրվածությունը:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրման բաժնի պետ Աննա Ծառուկյանի խոսքով, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օզոնի շերտի քայքայմամբ, երբ բարձրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, ակտիվություն է նկատվում օնկոլոգիական հիվանդությունների շրջանում:  

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղիղ կապ կա օզոնային շերտի պակասեցման և օնկոլոգիական հիվանդությունների ակտիվացման միջև: Օզոնային շերտի ուսումնասիրությունը կատարվում է ամեն օր: Տալիս ենք կանխատեսումներ, և երբ ինդեքսը գրանցվում է 6-ից ավելի, ապա տրվում է զգուշացում, որ որոշակի ժամերի քաղաքացիները խուսափեն արևի ուղիղ ճառագայթներից»,-ասաց Աննա Ծառուկյանը:  Նրա խոսքով, ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանում օզոնային շերտի նվազման բարձր ցուցանիշ է գրանցվել 2014 թվականին: 2016 թվականին արդեն բարելավում է նկատվում:


http://armenpress.am/arm/news/905570/

website by Sargssyan