Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Մեկուկես ամսվա ընթացքում 41 միլիոն դրամի նվիրատվություն «հազար դրամների» հիմնադրամին

 



Փետրվարի 14-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում հավաքագրված միջոցները կազմում են 5 միլիարդ 899 միլիոն 858 հազար դրամ, որից 411 միլիոն 850 հազար դրամը կատարված հատուցումներն են:

Razm.info-ի տվյալների համաձայն՝ 2018-ի հունվարի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան հինգ դեպքի մասին, որից մեկը մարտական կորուստ է:

Մահվան դեպքերը տեղի են ունեցել հունվարի 6-ին, 7-ին, 16-ին և 27-ին: Հունվարի 6-ին դժբախտ պատահարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն՝ շմոլ գազի թունավորումից մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Նույն օրը հոսպիտալում մահացել է հունվարի 2-ին ավտովթարում վնասվածքներ ստացած, արձակուրդում գտնվող 19-ամյա Պարգև Սարիբեկյանը։

Հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Հունվարի 16-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող՝ 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: Եվ վերջապես հունվարի 27-ին, նախնական տվյալներով ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշված զինվորներին կամ նրանց ընտանիքի անդամներին հատուցում կատարելու մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Նշենք, որ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է համապատասխան դիմում ներկայացնի այն պետական մարմնին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է:

www.1000plus.am կայքից տեղեկանում ենք, որ նվիրաբերություններ կատարվել են նաև այսօր: Մասնավորապես հոդվածը հրապարակման պատրաստելու ընթացքում այսօր կատարված դրամական փոխանցումները կազմել են 14 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ հունվարի 1-ից մինչև փետրվարի 14-ն ընկած ժամակահատվածում, past.am-ի տվյալներով, հիմնադրամ է մուտքագրվել 41 միլիոն 386 հազար 200 դրամ, որից ամենից մեծ նվիրատվությունը կատարել էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը՝ 1,5 միլիոն դրամի չափով:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan