Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Անդրանիկ Իսպիրյան. «Աթեշյանը վատ գործարքի է գնացել թուրքական իշխանությունների հետ»

 



Ստամբուլի հայ համայնքը նախօրեին հրաժեշտ է տվել Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնաթող տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին: Նա վերադարձել է Գերմանիա: Նշենք, որ փետրվարի 9-ին Պոլսո պատրիարքարանում տեղի է ունեցել հոգևոր խորհրդի արտահերթ ժողով, որի ընթացքում որոշվել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Անդրադառնալով Պոլսո պատրիարքարանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի տեղապահ ընտրվելը, ստամբուլահայ բնակիչների գերակշիռ մասը պահանջում էր նոր պատրիարքի կամ տեղապահի օրինական ընտրություն:

 «Այսինքն՝ հոգևորական, ով կընտրվի ոչ թե պետության կողմից, ինչպես արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն է, այլ պատվիրակների կողմից: Խնդիրը ժամանակավոր տեղապահ ընտրելն էր, ով կկազմակերպեր պատրիարքի ընտրությունները: Բավականին լարված իրավիճակ էր, մինչ Բեկչյանի ընտրությունը: Թնջուկը հանգուցալուծվեց, և հայ համայնքի ճնշման տակ Աթեշյանը ստիպված եղավ ընդունել համայնքի պահանջները: Նա ստիպված հրավիրեց Բեկչյանին և մյուս թեկնածուներին՝ մասնակցելու տեղապահի ընտրությանը, որի ժամանակ ընտրվեց Բեկչյանը: Կարծես արդարությունը հաղթանակել էր: Բոլորը հանգստացան, Բեկչյանը հայտարարեց, որ արդեն նախապատրաստվում է պատրիարքի ընտրություններին: Ընտրվեց նախաձեռնող խումբ: Արամ Աթեշյանը, սակայն, այս ընթացքում «պարապ» չի մնում և զբաղվում է իր պաշտոնը վերադարձնելու աշխատանքով: Հանդիպումներ է ունենում թուրքական իշխանության ներկայացուցիչների հետ, որի արդյունքը եղավ այն, որ արքեպիսկոպոս Բեկչյանը վերջիվերջո հեռացավ: Թուրքական իշխանությունները չեղյալ հայտարարեցին արքեպիսկոպոս Բեկչյանի բոլոր այն որոշումները, որոնք կապված էին Պոլսո հայ համայնքի հետ: Այսպիսով անորոշություն սկսվեց: «Դարձ ի շրջանս յուր»՝ վերադարձան այն կետին, որտեղից սկսկվել էր այս ամբողջ թնջուկը, այսինքն՝ մինչ արքեպիսկոպոս Բեկչյանի ընտրությունը: Հիմա դրությունն ավելի վատ է, քան այն ժամանակ.  արքեպիսկոպոս Աթեշյանը բավականին վատ գործարքի է գնացել թուրքական իշխանությունների հետ: Այսօր Թուրքիայի քաղաքական իրավիճակը բավականին բարդ է»,-ասաց թուրքագետը՝ նշելով, որ իրավիճակը բարենպաստ չէ պատրիարքի ընտրություն կազմակերպելու և նորից պայքարելու համար, քանի որ Թուրքիայում շարունակվում է արտակարգ դրությունը, ինչպես նաև՝ Աֆրինի գործողությունը:

Նրա խոսքով՝ ստացվում է, որ հայ համայնքը Աթեշյանի դեմ անզոր է, քանի որ նա գնաց ստվերային համագործակցության. «Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդանալուց հետո Պոլսո հայ համայնքն անգլուխ է մնացել: Ընտրված պատրիարքը չի կարողանում իր պարտականություններն իրականացնել, իսկ Աթեշյանին նշանակել է Թուրքիայի իշխանությունը: Աթեշյանը չի կարող արտահայտել հայ համայնքի պահանջներն ու տեսակետները: Ամեն պահի նրան կարող են հեռացնել, ինչպես ցանկացած պաշտոնյայի, ում նշանակում են»:

Թուրքագետն ընդգծեց, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն այս պահին տեսականորեն հնարավոր չէ. «Թուրքական իշխանությունները ևս ասացին, որ դա բացառվում է. կա պատրիարք, ով ցմահ է ընտրվել, իսկ նոր պատրիարք ընտրելու պայմանները չեն հասունացել: Թեև ներքին գործերի նախարարը խոստացել է հայերի պահանջները փոխանցել վարչապետին և Թուրքիայի նախագահին, սակայն հաշվի առնելով Թուրքիայում առկա պայմանները, նաև 2019թ. սպասվելիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, նոր պատրիարք ընտրելու  նախաձեռնությունը անորոշության է մատնվում»:

Աննա Բադալյան

website by Sargssyan