Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ

 

 

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը համոզված է, որ Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը, հայտնում է Past.am-ը:

Հակոբ Սևանն անդրադարձել է փետրվարի 14-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի քննարկմանը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:   

«Օրինագիծը ներկայացվել էր ոչ մեր նախաձեռնությամբ, ինչպես մինչ այս, երբ մեր աշխատանքի արդյունքում նման նախաձեռնություններով հանդես էր գալիս ընդդիմադիր «Մեերեց» կուսակցությունը: Նման օրինագիծ ներկայացնելու մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր Յայիր Լապիդը՝ ինչ-որ առումով հաշվի առնելով իսրայելա-թուրքական հարաբերությունների վատացման փաստը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հակոբ Սևանը: Նրա խոսքով՝ այժմ Իսրայելում ներքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված վարչապետ Նեթանյահուի դեմ կոռուպցիոն մեղադրանքների հետ: Ըստ  Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետի՝ այդ գործում որպես վկա հանդես է գալիս հենց  «Եշ Աթիդ»-ի առաջնորդ Յայիր Լապիդը:

«Վերջին շրջանում մենք Հայոց ցեղասպանության հարցի շուրջ նախաձեռնություններով հանդես չենք գալիս՝ չցանկանալով շահարկել հայկական հարցը, հաշվի առնելով նաև կոալիցիոն կառավարության և ընդդիմության միջև սուր պայքարը, քանի դեռ կառավարությունը չի հաղթահարել իր ժխտողական կեցվածքը: Միաժամանակ, վստահ ենք, որ գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ հաշվի առնելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները գնալով զարգանում են և ամրապնդվում, ու այլևս սառնություն չկա»,- ասաց Հակոբ Սևանը:

Նա նշել է, որ այս օրերին Իսրայելում է գտնվում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Կնեսետում, այդ թվում՝ Յայիր Լապիդի հետ:      

Կնեսետում տեղի ունեցած քննարկման ժամանակ Լապիդը նշել էր. «Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա»:

Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին էլ ավելացրել էր, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:

Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

 

website by Sargssyan