Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

ՍԱՊԾ գիտական կենտրոնը կկառուցվի ըստ ՌԴ և ՀՀ համապատասխան կառույցների միջև համաձայնագրի

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 14-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությանը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ:

Այս մասին past.am-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ ՍԱՊԾ պետը Նիկոլայ Վլասովի հետ առանձազրույցում ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բարելավմանն ուղղված ընթացիկ ծրագրերը և ակնկալվող արդյունքները՝ կարևորելով հատկապես կենդանական ծագման մթերքի անվտանգության ապահովման նպատակով իրականացվող համալիր միջոցառումները: Անդրադարձ է կատարվել այս ուղղություններով համագործակցության հնարավորությանն ու անելիքներին:

Քննարկման օրակարգում ՍԱՊԾ կազմում գտնվող «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման հարցն էր. ստորագրվել է աշխատանքների ընթացքն ամրագրող արձանագրություն: Վերահաստատելով ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ արդեն ընտրվել է կառուցապատող կազմակերպություն՝ պատրաստվել է ՌԴ «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի» և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջև համաձայնագրի նախագիծ, որի ստորագրմամբ արդեն կմեկնարկեն գիտական այս կենտրոնի շինարարական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձել է եղել նաև Հայաստանից ՌԴ վերամշակված մսամթերքի արտահանման, ինչպես նաև նախնական ծանուցումների  «Մերկուրի» համակարգի ընթացակարգային խնդիրներին:

Պատվիրակությունը շրջայց է կատարել նորաստեղծ «Դիտարկման կենտրոն», որը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմով հետևել հանրապետության անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակին,  նաև՝ այստեղ կհամախմբվեն ՍԱՊԾ գործունեությանն առնչվող բոլոր տվյալներն ու կկատարվեն անհրաժեշտ վերլուծություններ: Նիկոլայ Վլասովը նաև ծանոթացել է արտահանման և ներմուծման ձևակերպման գործընթացներին Ծառայության սպասարկման կենտրոնում:

website by Sargssyan