Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Փաստաբանները դիմել են ՀՀ Նախագահին քաղաքացիական դատավարության օրենսգրքի փաթեթը ԱԺ վերադարձնելու խնդրանքով

 

 Փաստաբանների նախաձեռնող խումբը դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով ՀՀ Ազգային ժողով վերադարձնելու և քննարկում պահանջելու խնդրանքով: Այս մասին past.am-ին տեղեկացրին ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:

«Փաստաբանները գտնում են, որ  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում առաջին ընթերցումից հետո ավելացված` փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը:

Նախաձեռնող խումբը բազմիցս իր մտահոգությունն արտահայտել է փաստաբանների նկատմամբ որպես սանկցիա տուգանք կիրառելու լիազորությամբ դատարաններին օժտելու կարգավորումների վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ դատարաններին փաստաբանների նկատմամբ նման լուրջ լծակի վերապահումը կարող է բացասաբար ազդել Հայաստանում փաստաբանության ինստիտուտի անկախության և փաստաբանների ինքնակառավարման կառուցակարգերի հետագա կայացման գործընթացի վրա՝ դառնալով փաստաբանների վրա ճնշումներ գործադրելու առիթ և միջոց»,- ասված է դիմումում:

Դիմելով ՀՀ Նախագահին՝ փաստաբանները խնդրում  են Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ դատական նիստերի ընթացքում փաստաբանների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մեջ վտանգ չկա:

«Դատական տուգանքը, կարծում եմ, կարող է արդյունավետ աշխատել դատական նիստի բնականոն գործընթացը ապահովելու համար։ Ավելի խիստ պատժամիջոցներ էին քննարկում, որոնց ես ինքս դեմ եմ եղել։ Երկրներ կան, որտեղ կալանք պատժամիջոցն է կիրառվում»,-ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է նաև, որ եթե փաստաբանը կարող է իր վստահորդի շահերը լավ պաշտպանել՝ առանց խախտելու դատավարական կանոնները, որևէ խնդիր չի առաջանա։

2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ փաթեթով:

website by Sargssyan