Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա»-ում և ընկերության թիմին միանալու ցանկություն հայտնեց

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում: 

Շրջայցի ընթացքում Արմեն Սարգսյանին ուղեկցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց ընկերության ուսումնական կենտրոնում, զրուցեց ուսանողների և աշխատակիցների հետ, հետաքրքրվեց  ապագայի  նրանց ծրագրերով: Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Դուք ինձ այստեղ նախ ցույց տվեցիք կրթական համակարգը, որը հոյակապ է և տպավորիչ: Ես «Սինոփսիս»-ի մասին շատ եմ լսել և շատ լավ բաներ եմ լսել` որպես կրթական հաջող համակարգ և հսկայական հաջողության լավ օրինակ: Հիմա եկա և իմ աչքերով տեսա: Համոզված եմ, որ «Սինոփսիս»-ը` ի դեմս ինձ, բազմաթիվ բարեկամների շարքում ևս մեկ բարեկամ կունենա: Եվ ես հույս ունեմ, որ նաև դուք կլինեք իմ բարեկամը` անկախ նրանից, թե ես կլինեմ նախագահը, թե ոչ»,- past.am-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Նա ցանկություն հայտնեց դառնալ «Սինոփսիս Արմենիա»-ի թիմի անդամ` ընդգծելով, որ ինքն էլ իր փոքրիկ ներդրումն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքը «Տետրիս» խաղի հիմնադիրներից մեկն է` ներկայացնելով խաղի ստեղծման նախապատմությունը: «Եթե իմ այս ներդրումը բավարար է, որպեսզի դուք ինձ ընդունեք ձեր ակումբ, ես շատ ուրախ կլինեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը, ինչին հավաքվածները պատասխանեցին ծափահարություններով:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ժամանակին իր ներդրումն է ունեցել, որպեսզի ՏՏ ոլորտի արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանում ներկայացված լինելու ցանկություն ունենան: Նա նշեց, որ կա ՏՏ ոլորտն առաջնորդելու խնդիր, որպեսզի լինի որակյալ կրթություն, որպեսզի հնարավոր լինի տասնապատկել հաջողությունները: Մուսայելյանի խոսքով` դրա համար անհրաժեշտ հնարավորությունն ու ռեսուրսները Հայաստանն ունի:

 

 

website by Sargssyan