Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Անտառապահը արդարացվեց՝ հանցակազմի բացակայության պատճառով


9 ամիս ճաղերի ետևում անցկացնելուց հետո հանցակազմի բացակայության պատճառով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, այսօր արդարացման վճիռ է կայացրել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին մասնաճյուղի անտառապահ Կամո Պողոսյանի նկատմամբ: Շուրջ 9 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո նա այսօր, ժամեր առաջ դատարանի  դահլիճից ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով:

Կամո Պողոսյանի պաշտպան Կարեն Քամալյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ազատ արձակման վճիռը դատարանը կայացրել է հանցակազմի բացակայության և ապացույցների անբավարարության հիմքերով:

«Ես այս պահին չգիտեմ, թե դատարանը որ հիմքով է արդարացրել իմ պաշտպանյալին, բայց երկու հիմքերն էլ առկա էին, որպեսզի Կամո Պողոսյանն արդարացվի: 9 ամիս նա նախնական կալանքի տակ էր գտնվում, անընդհատ բողոքարկում էինք, բայց և՛ առաջին ատյանը, և՛ վերաքննիչ դատարանը մերժում էին: Այսօր նոր այդ տարեց, վատառողջ մարդուն բաց թողնելու որոշում է կայացրել դատարանը»,- ասաց Կ. Քամալյանը:

Պաշտպանը նշեց, որ եթե իր պաշտպանյալը ցանկություն ունենա 9 ամիս ճաղերի ետևում անցկացնելու համար իր կյանքին և առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան, ապա անպայման կդիմեն:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Կամո Պողոսյանը 2017թ. մարտի 21-ից աշխատելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում որպես Հաղարծին մասնաճյուղի անտառապահ, նույն կազմակերպության հատուկ ջոկատի տեսուչ Արմեն Սարգսյանի հետ նախնական համաձայնությամբ 2017թ. մարտ ամսվա վերջերից մինչև ապրիլի սկիզբը ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Սամվել Թամրազյանից ստացել է 140 000 ՀՀ դրամ կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ Հաղարծին տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերումը և Ս. Թամրազյանի կողմից սեփական հայեցողությամբ տնօրինումը թույլ տալու համար:

Նշենք նաև, որ մեղադրող կողմն իր մեղադրական ճառում միջնորդել էր Կամո Պողոսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan