Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

«Այստեղ ավելի շուտ ԱՄՆ-Ռուսաստան հակասությունների երանգ կա». Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ հետախուզության զեկույցի մասին

 


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակել է «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցը, որտեղ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ևս անդրադարձ կա: Մասնավորապես ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին  իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար:

Անդրադառնալով զեկույցին, Past.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ նման հայտարարություններ լինում են պարբերաբար և ամեն տարի. «Գաղտնիք չէ, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք յուրաքանչյուր պահի կասեցնելու Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն: Ինչ վերաբերում է վերոնշյալին, ապա այստեղ ավելի շուտ ԱՄՆ-Ռուսաստան հակասությունների երանգ կա: Սա պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից:

Իհարկե, կան հակասություններ և, ըստ ամենայնի, դրանք  խորանալու են: Այդուհանդերձ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այն միակ հարթակն է, որտեղ այդ երկու գերտերությունները միասնական ինչ-որ մոտեցում և շահեր ունեն, որ կայունությունն ու խաղաղությունն այստեղ պահպանեն: Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են և այդ շրջանակում իրար հետ համագործակցում են: Կարծում եմ՝ միասին պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանվի:  Այդպես էլ անում են, բայց խաղաղության և կայունության պահպանումը մի հարթություն է, մյուսն էլ մեր զինված ուժերի՝ Հայոց բանակի մարտունակության բարձր մակարդակի ապահովումն է»:

Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի՝ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, այլ կողմերից ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և 2018թ. Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել:

Դիտարկմանը, թե այստե՞ղ ևս կարելի է փաստել, որ հստակ հասցեականություն չկա, Դավիթ Բաբայանը նշեց. «Մի խնդիր կա՝ Ադրբեջանը չի ուզում գնալ որևէ նորմալ քայլերի: Խոսքը միայն փոխզիջումների մասին չէ: Ադրբեջանը որևէ ողջամիտ քայլ չի ուզում կատարել:  Չի կատարում սկսած 1918 թվականից, երբ արհեստածին ձևով ստեղծված այդ երկիրը հավակնություններ ներկայացրեց նաև հայ ժողովրդի տարածքների նկատմամբ: Հետևաբար՝ այս մոտեցումը պահանջում է, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանն աշխատեն նաև այդ ուղղությամբ, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք տարբեր հարցեր քննարկել, բայց այդ երկիրը նույնիսկ չի ուզում քննարկել այդ հարցերը: Իհարկե՝  դա չի նշանակում, որ մեզ համար կա վերադարձ անցյալ, բայց մենք չենք հրաժարվում բանակցություններից, խոսելուց և ինչ-որ հարցեր քննարկելուց: Հիմա հարցը  միայն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը չէ, որ  ինչ-որ քայլերի գնա:  Խնդիրն այն է, որ Ադրբեջանն արդեն վաղուց ահաբեկչական երկիր է դարձել՝ ահաբեկչության տարածման կենտրոններից մեկը: Նաև միջազգային հանրության այդ պասիվությունն է բերել այս վիճակին, որովհետև աչք է փակել բոլոր չարաշահումների վրա, աչք է փակել ժողովրդավարական ինստիտուտների կործանման վրա: Եվ ոչ միայն աչք են փակել, այլև Ադրբեջանում անցկացնում էին Եվրոպական ամառային օլիմպիական խաղերը: Այս ամենը դրա հետևանքն է»:

Դավիթ Բաբայանը շեշտեց, որ միջազգային հանրությունը մշտապես պետք է ճնշում գործադրի այդ երկրի վրա, որ գոնե ժողովրդավարական դառնա. «Եթե Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չդառնա, որևէ կարգավորում ակնկալելն անիմաստ է»:

Նրա խոսքով՝ հասցեականությունը պետք է լինի, բայց այդ հասցեականությունը չպետք է կենտրոնանա զուտ հակամարտության վրա. «Հակամարտությունն այստեղ ինչ-որ տեղ նաև ածանցյալ է Ադրբեջանի պետականաշինության փիլիսոփայությանը: Ֆաշիզմի ու նացիզմի գաղափարներով օժտված երկիրն ինչպե՞ս կարող է ճկուն քաղաքականություն վարել կամ պատրաստ լինել ողջամիտ քայլերի: Այսօրվա դրությամբ հենց այս հարցերի շուրջ պետք է  քննարկումներ լինեն»:

Աննա Բադալյան

website by Sargssyan