Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

Հայ մարզիկների առաջին մասնակցությունը Օլիմպիական խաղերին

 


Այս օրերին Հարավային Կորեայում ընթանում են հերթական ձմեռային Օլիմպիական խաղերը, և համաշխարհային սպորտի այդ մեծ փառատոնին մասնակցում են նաև մեր երկրի ներկայացուցիչները:

Իսկ ահա հայ մարզիկների կողմից համաշխարհային օլիմպիադաներին առաջին մասնակցությունն արձանագրվել է դեռևս 1912 թվականին: Այդ տարի Ստոկհոլմում կայացած ամառային Օլիմպիական խաղերին մասնակցեցին նաև Օսմանյան կայսրության երկու ներկայացուցիչներ՝ թեթև ատլետներ Վահրամ Փափազյանը (վազք, նկարում՝ ձախից) և Մկրտիչ Մկրյանը (հնգամարտ, նկարում՝ աջից): Ներկայացվող պատկերում բերված են այդ իրադարձության մասին Վիքիպեդիայի տվյալները:

Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը մեկնել էին Ստոկհոլմ հայ համայնքի կողմից հանգանակված գումարներով՝ թուրքական կառավարությունը գումար չէր հատկացրել պոլսահայ մարզիկներին: Դրամահավաքը կազմակերպվել էր Օսմանյան կայսրության բոլոր հայաշատ համայնքներում: Նշենք, որ Թուրքիայում 20-րդ դարասկզբին մեծ հետաքրքրություն կար սպորտի հանդեպ, իսկ հայերը լավագույն մարզիկների համբավ ունեին երկրում և իրենց պատվի հարցն էին համարում Օլիմպիական խաղերին մասնակցելը:

Հետաքրքիր է, որ արդեն Ստոկհոլմում պարզվեց, որ գլխավոր մարզահրապարակում Օլիմպիական խաղերի բոլոր մասնակից երկրների դրոշները ծածանվում են՝ բացի Օսմանյան կայսրության: Թուրքական կազմկոմիտեի ներկայացուցիչը բողոք է ներկայացնում և պահանջում է բարձրացնել նաև իրենց դրոշը: Դրան ի պատասխան օլիմպիադայի կազմակերպիչները բացատրում են, որ Օսմանյան կայսրության դրոշն իրենք միտումնավոր չեն կախել, և դա արված է ի նշան բողոքի թուրքական կառավարության դեմ, որը հալածանքների է ենթարկում հայ ու հույն ազգաբնակչությանը, և հատկապես մատնանշվել է 1909-ին Ադանայում տեղի ունեցած հայերի դաժան կոտորածը:

Ռուբեն Շուխյան, facebook

website by Sargssyan