Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

Տեղի ունեցավ International Media Holding–ի 2017թ. մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Փետրվարի 13-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվեցին 2017 թվականի ընթացքում տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները: 

International Media Holding-ը, համագործակցելով երկրի լավագույն սոցիոլոգների հետ, այս անգամ ընտրել էր սոցհարցման անցկացման ամենաակտուլ և արդյունավետ տարբերակը՝ հարցվողների հետ անմիջական շփումը։ 

Նշենք, որ նախորդ տարիներին հարցումներն իրականացվել են էլեկտրոնային տարբերակով՝ օնլայն քվեարկությամբ՝ International Media Holding-ի կազմի մեջ մտնող  ԼՈՒՐԵՐ.com և Mediamall.am կայքերում։

Այս տարի հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:

International Media Holding-ն ամփոփել է հարցման արդյունքները: Ընտրվել են առաջադրված անվանակարգերի հաղթողները: Մրցանաբաշխության ժամանակ International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանն անձամբ պարգևատրեց նրանց:  

Հիշեցնենք, որ   International Media Holding-ը հիմնադրել է Արման Վարդանյանը՝  2011 թվականին: Հոլդինգի կազմի մեջ մտնում են հայաստանյան մեդիա դաշտի առաջատար մի քանի լրատվամիջոցներ, որոնց  այցելությունների թիվն օրական հասնում է 150.000-200.000-ի։

Եվ այսպես՝ ներկայացնում ենք անվանակարգերն ու հաղթող մասնակիցներին.

«Տարվա հասարակական գործիչ» անվանակարգում մրցանակը տրվեց ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանին։

«Տարվա վարչական շրջանի ղեկավար» անվանակարգում մրցանակը տրվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին:

«Տարվա պատգամավոր» անվանակարգում մրցանակը տրվեց Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ  Փաշինյանին:

«Տարվա ուժային կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ ոստիկանությունը:

«Տարվա քաղաքապետ» անվանակարգում մրցանակը տրվեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին:

«Տարվա մեկենաս» անվանակարգում մրցանակը տրվեց գործարար Արտակ Թովմասյանին։

«Տարվա դեսպան» մրցանակը տրվեց ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.պարոն Իվան Վոլինկինին։ 

«Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» անվանակարգում երկու հաղթուղ ունենք: Քանի որ ձայների գրեթե հավասար բաշխում էր տեղի ունեցել՝ Հոլդինգը որոշեց այդ անվանակարգում հաղթողի մրցանակ տալ երկու կառույցների:

 

Նկատենք, որ հարցումներ են անցկացվել նաև այդ երկրներում՝ հասկանալու համար այնտեղ ապրող մեր հայրենակիցների վերաբերմունքը միությունների գործունեության նկատմամբ:

Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» անվանակարգում մրցանակը տրվեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանին։

«Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» անվանակարգում մրցանակը տրվեց Ուկրաինայի հայերի միությանը»:

«Տարվա մարզպետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

«Տարվա մարզիկ» անվանակարգում մրցանակը տրվեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին։

«Տարվա մշակութային գործիչ» անվանակարգում մրցանակը տրվեց պարուհի Սոֆի Դևոյանին։ 

Տարվա բժիշկ» անվանակարգում մրցանակը տրվեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրեն Լիդա Մուրադյանին:

«Տարվա մարդ» անվանակարգում մրցանակը տրվեց քաղաքական գործիչ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին։ 

website by Sargssyan