Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան

Վարդան Բոստանջյանը՝ երկրի զարգացման ուղիների բացահայտման և միջազգային հարթակի կարևորության մասին

 


Թբիլիսիում անցկացվող Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովը Եվրոպական միության և Արևելյան հարևանների միջև քաղաքական ու տնտեսական ասոցացմանը նպաստելու, ինչպես նաև ինտեգրումը խորացնելու նպատակով ստեղծված խորհրդարանական հարթակ է: Այն նաև զբաղվում է խորհրդատվական և մոնիտորինգային հարցերով, որի նպատակն է նպաստել արևելյան գործընկերության ամրապնդմանը և զարգացմանը:   

Վեհաժողովին մասնակցում է նաև Եվրանեստ Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը և Վարդան Բոստանջյանը:

Past.am-ի հետ զրույցում Վ.Բոստանջյանն ասաց, որ Եվրամիության անդամ երկրների խորհրդարանական կառույցների հետ շփումները հնարավորություն են տալիս մի կողմից ծանոթանալ միության անդամ երկրների խնդիրներին, ինչպես նաև համադրել այդ երկրներում իրականացված բարեփոխումների ընթացքն ու դրանց արդյունավերությունը:
«Այս կարևորագույն հարթակում քննարկվեցին տնտեսական ինտեգրացման և տնտեսական զարգացման խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերում էին ընդհանրապես Արևելյան գործընկերության անդամ երկրներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը: Հատուկ զեկույց կար, որը վերաբերում էր հետխորհրդային երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումային խնդիրներին»,- ասաց պատգամավորը:
Նա նաև հավելեց, որ վեհաժողովի ժամանակ հնչեցված տեսակետներից կարելի է հանգել այն եզրակացության, որ Արևելյան գործընկերության մյուս երկրներում ընդհանրապես և  հետխորհրդային երկրներում՝ մասնավորապես,  շատ դանդաղ են ընթանում ներդրումային ծրագրերը:

«Բարձրացվեցին հարցեր, որոնք դիտարկվում  էին իրավական, տնտեսական, ֆինանսական և բոլոր այն ուղղություններով, որոնք գրավիչ չեն դարձնում հանրապետությունն ուղղակի ներդրումների առումով: Նիստը ղեկավարվում էր հայկական պատվիրակության, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից: Բարձրացված բոլոր հարցերը բավականին հետաքրքիր էին բոլորի համար: Գործընթացների զարգացման նպատակով որոշում կայացվեց ֆիքսել և աստիճանաբար նվազեցնել խոցելի այն պահերը, որոնք գոյություն ունեն այս ասպարեզում: Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի Եվրամիության անմիջական աջակցությամբ հաղթահարել խոչընդոտները և առաջ շարժվել»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Պատգամավորը նշեց նաև, որ նիստի ժամանակ քննարկվել են նաև սոցիալական խնդիրներին վերաբերող հարցեր: Մասնավորապես դիտարկվել է տարբեր հիվանդություններին առնչվող, այդ թվում նաև՝ տուբերկուլյոզ վարակիչ հիվանդությանը վերաբերող հարցը, որի մասին զեկույցով հանդես է եկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Համաժողովն անցնում է հագեցած օրակարգով, քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք մեր երկրի համար ունեն սկզբունքային նշանակություն: Պետք է հասկանալ նաև, որ մեծ հաշվով եվրոպական կառույցները չեն կարող այնպիսի դեղատոմսեր առաջարկել, որոնք մեր նման  երկրներին կօգնեն շուտափույթ կերպով դուրս հանել ճգնաժամային իրավիճակից և դարձնել ավելի ցանկալի, քան կա իրականում»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Պատգամավորը նշեց նաև, որ սա մի հարթակ է, որտեղ հնարավոր է վերհանել բոլոր խոցելի հարցերը, ինչն ավելի լսելի է դառնում մեր իշխանությունների կամ որոշում կայացնողների համար:

«Եվ այդ կտրվածքով ինչպես ես, այնպես էլ պատվիրակության «Ծառուկյան» խմբակցության մյուս անդամները չափազանց կարևորում ենք այսպիսի հարթակները, քանի որ դրանք ոչ այլ ինչ են, քան երկրի  զարգացման ուղիների բացահայտման և կենսագործման լավ հնարավորություն»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan