Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

«Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական բանտարկյալի կլասիկ օրինակ է». փաստաբան

 



Նախորդ շաբաթ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին մեղադրող Հակոբ Ենոքյանը հրապարակել էր մեղադրական եզրակացությունը, որով Ժիրայր Սեֆիլյանին կարող է սպառնալ մինչև 11 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է  զանգվածային անկարգություններ կազմակերպելու նպատակով մարմնական վնասվածքներ հասցնելու համար գործիքներ ձեռք բերելու համար:

Ըստ մեղադրական կողմի՝ նրանք ծրագրել էին 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպել հանրային վայրերում, որը, սակայն, ձախողվել է, քանի որ նրանք ավելի վաղ ձերբակալվել էին:  

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատական գործի ավարտին հաշված նիստեր են մնացել: Ինչպես Past.am-ը տեղեկացավ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանից՝ գործի ավարտին մնացել է մեկ կամ երկու նիստ:

Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն դատական գործի ավարտից և արդյոք կարելի է ակնկալել, որ դատարանը մեղադրողի կողմից հնչեցված 11 տարի ազատազրկումը կարող է մեղմել, փաստաբանը պատասխանեց, թե դա դատարանից  կախված չէ:
«Դա ակնհայտ անօրինական դատավճիռ է: Դատարանը պետք է որոշի, եթե ակնհայտ անօրինական դատավճիռ կայացնի, հետագա բոլոր բացասական հետևանքները իր վրա են ընկնելու: Ակնհայտ անօրինական դատական ակտ կայացնելու համար անձինք պատժվում են քրեական պատասխանատվությամբ կամ, եթե դա էլ չի լինում, ինչ-որ ժամանակ անց, երբ դա բեկանվի կամ Եվրոպական դատարանում համարվի ակնհայտ անօրինական, մենք հետամուտ ենք լինելու, որ այդ դատավորը առնվազն չպաշտոնավարի:

Այս ամենը դատավորից է կախված: Նա պետք է որոշի՝ պատվեր կատարի, թե՝ ոչ: Իսկ դա պատվեր է: Ինքն իհարկե ավելի լավ գիտի, որ պատվերով դատական ակտ կայացնելը քրեորեն պատժելի արարք է: Թող որոշի, եթե այդ ճանապարհով է գնում, թող գնա»,- նշեց նա:

Հայրապետյանի խոսքով՝ այսօր Ժիրայր Սեֆիլյանը անօրինական, անտեղի կալանավորված է: Այսօր նա քաղաքական բանտարկյալի կլասիկ օրինակ է: Սակայն քաղաքական բանտարկյալ ունենալը ոչ մի պետության վայել չէ: Վաղ թե ուշ այդ պետությունը կամ պետք է քաղաքական բանտարկյալներին ազատ արձակի, կամ այլ պետություն դառնա, որտեղ քաղաքական բանտարկյալներ չեն լինելու: Սա էլ նշանակում է, որ պաշտոնավարողներն են փոխվելու:

«Այսինքն՝ վաղ թե ուշ Ժիրայր Սեֆիլյանը արդարացվելու է, քանի որ նա այսօր քաղաքական բանտարկյալ է: Քաղաքական բանտարկյալ է դատավորների պատճառով, ովքեր գործիք են պետության ձեռքին: Հետևաբար հետագա բոլոր դրական ու բացասական հետևանքներով թող որոշեն՝ պե՞տք է պատվեր կատարել, թե՝ ոչ»,- նկատեց մեր զրուցակիցը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


website by Sargssyan