Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Հայաստանից ԱՄՆ արտահանման աշխուժացում կա. ի՞նչ կտա կրկնակի հարկումը բացառող պայմանագիրը

 



ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը: Հայտնի է նաև, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը կքննարկվի մարտին: Past.am-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ զրույցում փորձեց հասկանալ՝ առևտրի ու ներդրումների զարգացման համար կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը ինչ հնարավորություններ կստեղծի:

Գագիկ Մակարյանը նախ նկատում է՝ ՀՀ-ն հաջողությամբ շարունակում է շատ երկրների հետ կրկնակի հարկումից ազատելու համաձայնագրեր ծրագրել, որ առևտուրը խթանվի:
«Կրկնակի հարկումը բացառելու շնորհիվ նաև որոշակի գրավչություն կարող է առաջանալ ներդրողների համար: Ներկայումս մենք մոտ 40 երկրների հետ նման պայմանագրեր ունենք: Մենք օգտվում ենք նաև ԱՄՆ-ի GSP արտահանման արտոնությունների համակարգից, որը մաքսատուրքերից է ազատում: Այս համակարգին կգումարվի նաև կրկնակի հարկումից ազատելու հնարավորությունը: Այսօր արդեն Հայաստանից դեպի ԱՄՆ ապրանքների արտահանման առումով աշխուժացում կա: Եվ դրա հետ մեկտեղ հարկերն ազդում են տարբեր ներմուծվող սարքավորումների կամ ապրանքների վրա, իսկ կրկնակի հարկումից ազատելը կխթանի ապրանքների ներմուծումը: Իսկ այժմ, որպեսզի Հայաստանը մեղմացնի հումքի և սարքավորումների ներմուծումը, ամեն անգամ կառավարության որոշմամբ է դա իրականացվում: Դրա համար հատուկ փաստաթղթեր կան, որոնք լրացվում են: Մի քանի նախարարություններում այդ բիզնես պլանը գնահատվում է, և միայն այդ ամենից հետո է կառավարությունը թույլ տալիս: Սա մի կողմից գլխացավանք է նաև, որովհետև ամեն անգամ այդ ճանապարհն անցնելը բարդ է ու ժամանակավոր: Ոչ բոլոր գործարարներն են դիմում այդ միջոցին»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ այդ իսկ պատճառով այս խնդիրը կարգավորվում է երկրների միջոցով:  

«Կարծում եմ՝ բոլոր արտոնությունները բխում են նրանից, որ ԱՄՆ-ն բարյացակամ է ՀՀ-ի հանդեպ և ԱՄՆ իշխանությունները տեսնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով կամք կա: Մենք ավելի ճիշտ հարաբերություններ ենք կառուցում, որոնք ԱՄՆ-ի սրտով են: ԱՄՆ դեսպանը բազմիցս է հայտարարել, որ ամերիկացի ներդրողը չի գա և կոռումպացված երկրում ներդրում չի անի, որովհետև դա նաև գործարարի իմիջի վրա կազդի»,-նկատեց մեր զրուցակիցը:

Շատ է խոսվում ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին: Դիտարկմանը, թե այս համատեքստում համաձայնագիրն ի՞նչ կտա, նա պատասխանեց. «Ներդրումների օրենքը դեռ կատարյալ չէ, և հիմա ՀՀ-ում ներդրումների մասին նոր օրենքի նախագիծ է գրվում: Ամենամեծ խնդիրը, որը հուզում է ներդրողներին, ինչպես նաև ԱՄՆ իշխանությանը, այն է, որ դատական համակարգը մեզ մոտ կոռումպացված է: Երաշխավորված ի՞նչ մեխանիզմներ պետք է ստեղծվեն ներդրումների օրենքի շրջանակներում կամ դրանից դուրս, որոնք կպաշտպանեն ներդրողի շահերը, և նա կցանկանա բիզնես ծավալել հայկական գործընկերոջ հետ: Իրավունքի պաշտպանությունն ամենահուզող խնդիրներից մեկն է: Նշված օրենքը շուտով շրջանառության մեջ կդրվի, կքննարկենք: Բացի այդ՝ «Սնանկության մասին» օրենք է գրվում, շրջանառության մեջ է նաև Աշխատանքային նոր օրենսգիրքը: Նշվածներն իրար գումարելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանը աստիճանաբար գրավչություն է ձեռք բերելու: Այս բոլորը շատ կարևոր է օտարերկրյա ներդրողի համար»:

Հայաստանը կրկնակի հարկումը բացառող պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, ՌԴ-ի  և այլ երկրների հետ:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ որպեսզի արդյունք լինի, շատ կարևոր է իմանալ, թե մեր  տնտեսությունից ի՞նչ կարող ենք արտահանել այդ երկրներ. «Հիմա բավականին ակտիվացել է արդյունաբերական ապրանքների թողարկումը: Բացի այդ՝ ակտիվացում կա նաև սննդամթերքի, պահածոների,  խմիչքների և այլ շուկաներում: Ակտիվացումը կհանգեցնի նրան, որ մի մասն անպայման կարտահանվի, որովհետև ներքին շուկան այդքան մեծ պահանջարկ չունի»:

Բադալյան Աննա













website by Sargssyan