Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան

Կայացավ «International Media Holding»-ի 2018 թ. մրցանակաբաշխությունը

 

 

 

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ «International Media Holding»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ ստացան տարբեր ոլորտի գործիչներ:

Մեդիահոլդինգը հիմնադրվել է 2011 թ. Արման Վարդանյանի կողմից, ով անձամբ էր մրցանակներ ու պատվոգրեր հանձնում տարբեր անվանակարգերում հաղթած գործիչներին: Past.am-ի լրագրողը նույնպես ներկա է եղել մրցանակաբաշխությանը:

«Շատ հաճելի է այսօր այստեղ տեսնել այդքան տաղանդավոր մարդկանց: Մարդկանց, ովքեր իրենց կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ ապացուցել են, որ իրենք որևիցե պատնեշ չունեն, ունեն սկզբունքներ և խնդիրներ, որոնք շուտափույթ լուծումներ են պահանջում, և որոնք իրենք կարող են հեշտությամբ լուծել: Հայ ազգը պետք է հպարտանա, որ ունի նման զավակներ, ովքեր կարողանում են մեր երկրի պատիվը բարձր պահել թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս»,-ողջույնի իր խոսքում ասաց Արման Վարդանյանը:

Տարվա հասարակական գործիչ անվանակարգում մրցանակը տրվեց ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանին: Տարվա վարչական շրջանի ղեկավար անվանակարգում հաղթեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Տարվա քաղաքապետ անվանակարգի հաղթողը դարձավ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Տարվա մեկենաս մրցանակին արժանացավ գործարար Արտակ Թովմասյանը:

Տարվա դեսպան մրցանակը տրվեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլոնկինին, ով մեծ հպարտություն է համարում նման մրցանակի արժանանալը, քանի որ այդ անվանակարգում նա ընտրվել է ոչ թե ինչ-որ հանձնաժողովի, այլ հասարակ մարդկանց քվեարկության շնորհիվ:

Տարվա արդյունավետ գործող կառույցը Սփյուռքում անվանակարգում երկու հաղթող կար՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը և Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանը:

Տարվա մարզպետ անվանակարգում մրցանակը տրվեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով շնորհակալության խոսքում նշեց, որ այս կոչումը ստիպում է մարդուն ավելի լավ աշխատել հետագայում և համոզված է, որ այն աշխատանքներից, որ իրենք Արմավիրի մարզպետարանի թիմով անվերապահորեն կատարում են, շահում է ժողովուրդը և երկիրը:

Տարվա ամենաարդյունավետ ուժային կառույց մրցանակը տրվեց ՀՀ ոստիկանությանը: Հարցված քաղաքացիների մեծամասնությունը հենց այս ուժային կառույցի անունն է տվել ի պատասխան այն հարցի, թե որն է տարվա ամենավստահելի և արդյունավետ աշխատած ուժային կառույցը: Ի դեպ,ՀՀ ոստիկանությունը սրանից երեք տարի առաջ՝ 2015 թ. նույնպես դարձել էր այս մրցանակաբաշխության մրցանակակիր՝ ճանաչվելով տարվա լավագույն իրավապահ մարմինը: Իրենց կառույցի հերթական մրցանակը ստանալու էր եկել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Տարվա մարզիկ անվանակարգում մրցանակը ստացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը: Տարվա մշակութային գործիչ անվանակարգում մրցանակը տրվեց պարուհի Սոֆի Դևոյանին:

Տարվա բժիշկ մրցանակը ստացավ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրեն Լիդա Մուրադյանը: Վերջին մրցանակն էլ տարվա մարդ անվանակարգն էր, որը տրվեց քաղաքական գործիչ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

Տարվա պատգամավոր մրցանակին էլ արժանացել էր Նիկոլ Փաշինյանը, ում մրցանակի հետևից եկել էր մեկ այլ պատգամավոր՝ Արարատ Միրզոյանը:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

website by Sargssyan