Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Վարդան Ոսկանյան. «Հայ-իրանական հարաբերությունները պոկվել են մեռյալ կետից»

 



                                 
Երեկ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարեց, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: Նա ընդգծեց նաև, որ հարցը քննարկվում է, և հուսով է, որ այդ առումով առաջընթաց կլինի:

«Որքանով տեղյակ եմ՝ որոշակի բանակցություններ են ընթանում այս ոլորտում և ակնհայտ է, որ իրանական կողմը պատրաստ է ՀՀ-ին գազ տրամադրել: Այլ խնդիր է, թե արդյո՞ք այդ գազի արժեքը ձեռնտու կլինի հայկական կողմի համար: Այդուհանդերձ կարծում եմ, որ ՀՀ-Իրան գործակցությունն ընդլայնելու հնարավորություն կա թե՛ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի շրջանակներում, թե՛ այդ շրջանակներից դուրս: Մեկ այլ կարևոր ուղղություն էլ կա, որը թուրքմենական կողմի ներգրավումն է այս գազային գործարքներին: Եվ այս համատեքստում ևս  Իրանը հնարավորություններ ունի ապահովելու դեպի Հայաստան գազի փոխադրումները:

Եվ ընդհանրապես, Իրանը եռակողմ կամ քառակողմ ձևաչափով գործակցություն հաստատելու հնարավորություն ունի՝ մի կողմից Թուրքմենստանի, մյուս կողմից՝ Հայաստանի և Վրաստանի միջև»,- Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դեսպանի հայտարարությանը, նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Դիտարկմանը, թե իրանական գազ մատակարարելու հնարավորության մասին խոսելիս ամեն անգամ զուգահեռ ընդգծվում է նաև «Գազպրոմի» հանգամանքը, իրանագետը նկատեց. «Արդեն նշեցի, որ Հայաստանի և Իրանի միջև այդ ոլորտում բանակցային գործընթաց կա և բնական է, որ ռուսական կողմը ՀՀ-ի գազի շուկայում լայնորեն ներկայացված է: Այս առումով ռուսական կողմի շահերը հաշվի չառնելն այնքան էլ խելամիտ քայլ չէր լինի: Բայց Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են ոչ թե ի հեճուկս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, այլև փոխլրացնում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Եվ ընդհակառակը, հայ-ռուսական հարաբերությունները փոխլրացնում են Հայաստան-Իրան գործակցության դաշտը: Այս իմաստով կարծում եմ, որ այստեղ շահերի բախում չկա: Եվ շատ հետաքրքիր կլիներ, որ ռուսական կողմն էլ մասնակցային մոտեցում ցուցաբերեր՝ ինչ-որ առումներով ձևավորելով Հայաստան-Իրան-Ռուսաստան եռակողմ գործակցության դաշտ:  Ակնհայտ է, որ անկախ ամենից, իրանական գազը վաղ թե ուշ դուրս է գալու Իրանի հյուսիսային սահմաններից՝ դեպի Եվրոպա ուղղվելու համար: Հետաքրքիր կլիներ, որ ռուսական կողմն էլ այս գործարքներին մասնակից դառնար»:
 
Իսկ թե ինչպիսի՞ն  է ՌԴ-ի կեցվածքն այս հարցում, նա նշեց. «Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, միգուցե իրենք կմեկնաբանեն իրենց դիրքորոշումներն այս խնդրի վերաբերյալ: Այնուամենայնիվ, առողջ տրամաբանությունը հուշում է, որ ռուսական կողմի մասնակցությունն այս խնդիրներին  ձեռնտու կլիներ թե՛ մեր, թե՛ իրանցիների և թե՛ ՌԴ-ի համար»:

Դեսպանը նաև շեշտեց, որ Հայաստանը պետք է աշխուժանա էներգետիկ ոլորտում: Հարցին, թե  արդյո՞ք ակնարկը Հայաստանից հստակ քայլեր սպասելու ակնկալիք չէ, իրանագետը պատասխանեց. «Տեսե՛ք, մի կարևոր հանգամանք կա: Իրանական դիվանագիտությունը որոշակի ուղերձների փոխանցում է ենթադրում: Կարծում եմ՝ այդ ուղերձները դեսպանը փոխանցել է: Մեր կողմից այդ ուղերձները պետք է վերլուծվեն և մեր ունեցած հնարավորությունների շրջանակում Իրանի հետ հարաբերությունները զարգացվեն: Ուղերձը դրական է, միանշանակ է ու ակնհայտ: Այս իմաստով Հայաստան-Իրան հարաբերություններում էներգետիկ ոլորտը չափազանց կարևոր է, այն դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Ուղերձ փոխանցվեց, և շատ հետաքրքիր կլիներ, որ իրանական կողմն էլ նշված ոլորտում Հայաստանում համապատասխան ներդրումներ իրականացնելու նախաձեռնություններով հանդես գար: Կարծում եմ՝ հայկական կողմից այդ նախաձեռնությունները կողջունվեն, որը լուրջ նպաստ կլինի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման համար»:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերությունների տնտեսական հատվածում զգալի աշխուժություն կա. «Բազմաթիվ հանդիպումներ, փոխայցելություններ, բազմաթիվ ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ, որոշ դեպքերում նախնական, որոշ դեպքերում էլ՝ վերջնական: Կարծում եմ՝ այդ աշխուժությունն առաջիկայում արդյունքներ կտա: Ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերությունները պոկվել են նախկին մեռյալ կետից: Եվ այս հարցում պետք է գնահատել թե՛ հայկական, թե՛ իրանական կողմի ջանքերը»:

Աննա Բադալյան

website by Sargssyan