Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Ազատության ձգտող քաղաքական ուժի ղեկավարը կիլոմետրով հեռու է ազատությունից էլ, դեմոկրատիայից էլ

 



Այն, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը բավականին անազատ է իր շփումներում, պարզ էր դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ: Ու թեև նրանք փորձում էին ամեն կերպ դա քողարկել, սակայն պարզից էլ պարզ էր, որ նրանք ԱԺ անցնելու առանձնապես շանս չեն ունենա:

Մեր ակնարկը, սակայն, ոչ թե կուսակցության կեցվածքին է վերաբերում, այլ՝ լրագրողների հետ շփվելու ցանկության բացակայությունը:

Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հիմա կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը բավականին «զբաղված» է և ամենևին էլ ժամանակ չունի լրագրողներին պատասխանելու համար: Եվ եթե խոսքը պահպանողական որևէ կուսակցության լիդերի մասին լիներ, ինչ-որ տեղ նրա որդեգրած մարտավարությունը գուցեև հասկանալի լիներ, սակայն մի քիչ դժվար է պատկերացնել, որ ազատության ձգտող քաղաքական ուժի առաջնորդն այդքան անազատ է լրագրողների հետ իր շփումների մեջ:

Դե յուրե գրանցված, սակայն դե ֆակտո քաղաքական կյանքից բացակա այս քաղաքական ուժի առաջնորդը, բարեբախտաբար, այս ընթացքում խիզախել է 1in.am-ի հարցերին պատասխանել, որտեղ ասել է.

«ՀՀ քաղաքացիներից բաց աճուրդով իշխանություն գնած քաղաքական համակարգը մինչև ապրիլի երկուսը կանի առավելագույնը, որպեսզի իշխանական համակարգի տրանսֆորմացիան լինի թույլատրելի չափի: Այս քաղաքական համակարգը հաշվետու է միայն ինքն իրեն, այլ ոչ թէ ՀՀ քաղաքացիներին, ավելին՝ անգամ  պատրաստակամություն չի էլ ցուցաբերում լուծել այն կարևորագույն ներքին մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացած են ՀՀ քաղաքացիների առջև»,- ընդգծել է ԱԴԿ նախագահը:

Նա ասել է նաև, որ Հայաստանում կան  բոլոր այն նպաստավոր պայմանները, որպեսզի քաղաքական գործընթացները  զարգանան այնպիսի ուղղությամբ, որ այսօրվա համակարգը կանգնի անխուսափելի քաղաքական կրախի առջև:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝  ՀՀ-ում այս իրավիճակը չի փոխվի, մինչև  քաղաքական այս համակարգը  հիմնովին չկազմաքանդվի: Այն քաղաքական համակարգը (այդ թվում նաև իշխանությանը սպասարկող քաղաքական ուժերը), որը ապահովում է այսօրվա իշխանության բազմաչարչար երկարատևությունը»,- ասել է Քոքոբելյանը:

Խոսելով ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուի մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության մասին, որ՝ ՀՀ 4-րդ նախագահը պետք է լինի չքաղաքականացված անձնավորություն, ԱԴԿ նախագահը ասել է.

«Ոչ միայն նոնսենս է, այլ դե ֆակտո ցանկություն կա, որ Հայաստանում կարևորագույն պաշտոնը լինի ապաքաղաքական: Կարծում եմ, Սերժ Սարգսյանը բացթողում է արել՝ նախագահի թեկնածուն ապաքաղաքական լինելուց բացի սեփական կարծիք էլ չպետք է ունենա, այդ դեպքում ամբողջական բուկետ կլիներ, վստահ եմ՝ հանրապետականներն էլ  դժգոհ չէին լինի»:

Այս մի քանի պարբերության մեջ արտահայտած մտքերից ծնվող առնվազն 5 և ավել հարցի պատասխան ստանալու համար Past.am-ը տևական ժամանակ փորձում էր կապ հաստատել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդի հետ, սակայն մի քանի շաբաթ սպասելուց հոգնած, ստիպված եղանք արձանագրել, որ ազատության ձգտող քաղաքական ուժի ղեկավարն այնուամենայնիվ, կիլոմետրով հեռու է ազատական և դեմոկրատական գաղափարախոսությունից: Հակառակ դեպքում մի քանի շաբաթվա ընթացքում ոչ միայն ընդամենը 10 րոպե ժամանակ կգտներ լրագրողների հետ շփվելու համար: Մնում է հասկանալ, որ եթե կուսակցությունն ընտրությունների ժամանակ հաղթեր, ինչպես էր ժամանակ գտնելու ԱԺ նիստերին մասնակցելու և ժողովրդի համար աշխատելու:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan