Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Ավագանու նիստը խափանվեց, Մարտին Վարդազարյանին էլ հիվանդանոց տարան

 



Քիչ առաջ բավականին լարված իրավիճակ առաջացավ  Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի ժամանակ: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը: Դրանից հետո հոտը տարածվել էր նիստերի դահլիճում՝ ստեղծելով խառնաշփոթ:  «Երկիր Ծիրանի»-ի անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրով լի շիշը փորձեցին  մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Հանրապետականի ավագանու անդամների ու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրմշտոց սկսվեց։ Հանրապետականները նիստերի դահլիճից քաշելով դուրս հանեցին ընդդիմադիր խմբակցության անդամներին։ Նույնիսկ ծեծկռտուք տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև։

Հիշեցնենք՝ երեկ Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները մի քանի րոպեով փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։ Նրանք բողոքում էին քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։ Այսօր ընդդիմադիր խմբակցությունը հենց այդ տարածքից վերցված կոյուղաջուրն էր բերել քաղաքապետին։

Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստի ներկաներն ու  հրմշտոց տեղի ունեցավ և Հանրապետական ու «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամները սկսեցին հարվածել միմյանց:
Past.am-ը փորձեց «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանից կատարվածի մասին մեկնաբանություն ստանալ, սակայն նա պատասխանեց, որ այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ և խոստացավ մեր հարցերին ավելի ուշ պատասխանել:

Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն էլ րոպեներ առաջ Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարեց հետևյալ գրառումը.
«Մարդիկ համակարգիչների առջև նստած ուրախանում են, իսկ այստեղ կոնկրետ մարդիկ վատանում են։ Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին քիչ առաջ տարան Նորք Մարաշ սրտաբանական կլինիկա, նենց շան հոտ էին գցել ողջ դահլիճով, հակագազ էր հարկավոր: Այսօրվա թատրոնը բոլոր տեսակի սահմաններն անցավ»,- գրել է նա:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan