Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը խախտում է ժողովրդավարության սկզբունքները. միջազգային կենտրոն


«Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը» Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, հայտնում է past.am-ը, հղում անելով «Արմենպրեսին»: 

Կենտրոնը գնահատելով Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախօրեին երկրում առկա քաղաքական և իրավական իրավիճակը նշում է, որ արտահերթ ընտրությունների մասին նախագահի հրամանագիրը, համապատասխանում է  երկրի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: 

Կենտրոնը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու: 

«Այս հրամանագիրը ընտրություններին նախապատրաստվելու դժվարություններ է առաջացնում բոլոր շահագրգիռ կողմերի` հնարավոր թեկնածուների, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդների համար: Բացի այդ արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը անձի կողմից, ով հանդիսանում է ընտրությունների շահագրգիռ կողմ չի համապատասխանում ժողովրդավարական կառավարման կանոններին: Այսպիսով` գործող նախագահը կարող է իր համար բարենպաստ ժամանակաշրջանում արտահերթ ընտրություններ նշանակել(իր վարկանիշի բարձր լինելու կամ ապագայում վարկանիշի անկումը կանխատեսելու պարագայում»,-նշվում է հայտարարության մեջ:

 Կենտրոնը նշում է, որ նախագահին նման լիազորություններ տալը նրան հնարավորություն  է տալիս անբարեխիղճ և անհիմն ճանապարհով իր համար առավելություններ ապահովել, ինչը ժողովրդավարության տեսանկյունից չի կարող համարվել օրինական: 

Կենտրոնն անդրադարձել է նաև Ադրբեջանում խոսքի ազատության և քաղբանտարկյալների խնդիրներին: 

«Ցավով նշում ենք, որ Ադրբեջանում կան ավելի քան 140 քաղբանտարկյալներ և այդ երկրում սահմանափակվում է խոսքի ազատությունը: 2017թ-ի մարտից սկսած արգելափակվել են մի շարք անկախ ԶԼՄ-ների կայքեր: Ադրբեջանում ընտրություններից առաջ սոցիալական ցանցերի ակտիվիստները զանգվածային քրեական հետապնդումների են ենթարկվում, այդ երկրում ժողովրդավարական մթնոլորտ  չի ապահովվում »,-նշված է հայտարարության մեջ: 

Կազմակերպությունը անդրադառնալով 2013թ-ի հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններին նշում է, որ դրանից հետո քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ շարունակվող քաղաքական ճնշումները խիստ սահմանափակել են քաղաքացիական հասարակության կարողությունները ընտրողներին կրթելու և տեղական ընտրությունների մոնիտորինգը պատշաճ կազմակերպելու տեսանկյունից: 

«Ելնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրախորհրդի, Վենետիկյան հանձնաժողովի  և նախորդ ընտրությունների վերաբերյալ դատական եզրակացություններից կարելի է համարել, որ այդ երկրում ժողովրդի կամքի ազատ արտահայտմանն ուղված բարեփոխումներ չեն իրականացվել և մրցակցային քաղաքական միջավայր չի ստեղծվել: Ադրբեջանում Խոսքի ազատության, հավաքի և ասոցիացիայի ազատության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ազատ գործունեության հնարավորություններ չկան»,-ասվում է հայտարարության մեջ: 

Կազմակերպությունը գնահատելով ապրիլին  կայանալիք ընտրությունների շուրջ ստեղծված պատկերը նշում է, որ հաշվի առնելով Ադրբեջանում առկա հիմնական ընդդիմադիր ուժերի` Ժողովրդական ճակատի և Մուսավաթի կողմից ընտրությունները բոյկոտելու, «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բանտարկված լինելու հանգամանքները,  այս ընտրությունները ըստ երևույթին կլինեն առանց քաղաքական այլընտրանքի: 

«Միջազգային կազմակերպությունների առաջարկությունները Ընտրական հանձնաժողովներում քաղաքական ուժերի հավասար ներկայացման, բողոքների օբյեկտիվ քննության, թեկնածուների գրանցման պարզեցման վերաբերյալ 15 տարի է իրականացվում: Այդուհանդերձ մենք ներկայացնում ենք ազատ և արդար արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ  մի շարք առաջարկներ: Առաջարկում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին և ճանաչել քաղաքական կուսակցությունների իրավունքը իրենց հանդիպումները, այդ թվում, բողոքի ակցիաները անցկացնելու տեսանկյունից : Դադարեցնել քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները: ԿԸՀ ստորագրությունների ցուցակների տրամադրման եւ ընտրողների ստորագրությունների ստուգման հարցերում հանրային և հասարակական վերահսկողություն ապահովել: Վերականգնել արտասահմանյան ռադիոների գործունեությունը և դադարեցնել անկախ ԶԼՄ-ների կայքերի  արգելափակումները: Պետական հեռուստատեսությամբ եթերաժամեր տրամադրել քաղաքական ուժերին, այդ թվում նրանց, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին, որպեսզի ընտրողները մանրամասն ծանոթանան քաղաքական ուժերին և նրանց պահանջներին»,- եզրափակել է «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը»:

website by Sargssyan