Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

«Եթե Մարտին Սկորսեզեն է նկարահանում, բոլորը հավանում են, եթե Զորիկ Հովսեփյանն է նկարահանում, ապա ասում են՝ արյունը շատ է»

 

Մի քանի օր է՝ երևանյան մեծ էկրաններին կարող եք դիտել Զորիկ Հովսեփյանի «Անկում» քրեական դրաման: Այն պատմում է մանկության ընկերների մասին, որոնք հայտնվում են քրեական աշխարհում՝ հեշտ փողեր ունենալու տենչանքով:

Ֆիլմում նկարահանվել են Գագիկ Աթասյանը, Մոսո Գրիգորյանը,Դավիթ Շումսկին, Արթուր Վարդանյանը, Մանանա Գևորգյանը, Սևակ Սարգսյանը, Ալբերտ Սաֆարյանը, Լիլիթ Գալստյանը, Սպարտակ Հարությունյանը և այլք: Նկարահանումները տևել են ութ ամիս, մոնտաժը՝ երկու ամիս:

Զորիկ Հովսեփյանն իր աշխատանքը նվիրել է աշխարհահռչակ բրիտանացի ռեժիսոր Թոնի Սքոթի հիշատակին: Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմում կան դրվագներ և մոնտաժային լուծումներ, որոնք հենց Թ.Սքոթի ոճով են արված: Զորիկ Հովսեփյանն ութ ֆիլմի հեղինակ է, սակայն քրեական դրամայի ժանրում աշխատում է առաջին անգամ: Past.am-ին նա խոստովանեց, որ սիրում է դրամա, դինամիկա և միստիկա, իսկ պատմական ֆիլմեր դեռ չի համարձակվում նկարահանել:

«Ես ցանկանում եմ, որ ցանկացած բնագավառի սկսնակ մարդ իր կողքին ունենա այնպիսի թիմ և ընկերներ, որոնց համար առաջնայինը նյութականը չէ, որոնք գործի համար կմիանան: Օրինակ՝ ծառատունկ է, ինձ կարող է միանալ քսան մարդ: Նրանց համար կարող է էական չլինել, թե այդ ծառը որքան բերք կտա: Իհարկե, մենք ամեն ինչ կտանք, որ ծառն աճի, բայց չենք հուսահատվի կամ փոշմանի, եթե այդպես չլինի: Մենք հովանավոր չունենք, մեր ուժերով ենք ամբողջն արել: Սա մեզ համար հոգևոր սնունդ է, ոչ թե կոմերցիա»,- ընդգծեց Զորիկը:

Մեր զրուցակիցն ասաց, որ հինգ տարի է՝ հեղինակային կինոյի ասպարեզում է, և ամեն նոր ֆիլմ մեծացնում է ճանաչելիությունը:

««Անկում»-ից հետո, կարծում եմ, մարդիկ, այդ թվում՝ դերասանները, կսկսեն համացանցում փնտրել իմ մյուս գործերը: Առաջարկը ստանալիս դերասանները հաճախ ասում են, որ միայն պրոֆեսիոնալ դաշտում են աշխատում, սակայն «ոչ պրոֆեսիոնալ» ասվածը չի ենթադրում վատ ռեժիսոր: Ես նկարահանում եմ հեղինակային կինո:

Հեղինակային կինոն ու պրոֆեսիոնալը տարբեր հասկացողություններ են: Հեղինակային ֆիլմը տալիս է կադրերի ընտրության, մոնտաժի ավելի լայն ազատություն: Բայց այդ ամենն էլ պետք է արդարացված լինի: Պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստներն այդ ուղղությունը չեն ընդունում»,- նշեց ռեժիսորը:

Զ.Հովսեփյանն իր ֆիլմերը չի ներկայացնում միջազգային փառատոնների, քանի որ չունի աջակիցներ և պրոդյուսերներ: Այնուամենայնիվ, նա ունի գործեր, որոնք Լեհաստանում բարձր գնահատականի են արժանացել, բայց ինքն անձամբ չի ներկայացրել դրանք: Ինչ վերաբերում է տեղական փառատոններին, ապա, ըստ Զորիկի, իր ֆիլմերը ձևաչափից դուրս են:

Քրեական ֆիլմերը կամ սերիալները հաճախ են քննադատվում: Հնչում են կարծիքներ, որ դրանք բացասական ազդեցություն են թողնում և հակադաստիարակչական են:Այդ կարծիքներին Զորիկ Հովսեփյանը պատասխանեց. «Այդ հարցն իմ սրտով էր: Ցանկացած կինոգետի հարցրեք՝ ո՞ր ռեժիսորին եք սիրում: Նա կասի՝ Տարանտինո, Սկորսեզե, բայց սկսնակ Զորիկ Հովսեփյանը կինո է նկարահանում, իսկ որոշ մարդիկ ասում են՝ արյունը շատ է, ցենզուրայից դուրս խոսքերը շատ են: Մարտին Սկորսեզեն իմ ամենասիրելի ռեժիսորն է, մեծ ռեժիսոր, որի կենսագրությունն անգիր գիտեմ, բայց նույն սպանությունները նրա ֆիլմերում են: 

Մարդկանց հետաքրքիր չէ ասելիքը, նրանց հետաքրքիր է, թե ով է աշխատել ֆիլմի վրա: Եթե ես վաղը դառնամ հայտնի, մարդիկ մեծ սիրով կնայեն կինոնկարներս ու գովեստի խոսքեր կասեն; Եթե չունես անուն, Ռոբերտ Դե Նիրոն էլ խաղա քո ֆիլմում, ֆիլմդ «լավը չէ»»:

Ռեժիսորի կարծիքով՝ քրեական դրամա ստեղծելը ռիսկային քայլ էր: Նա հույս չունի, որ այդ ֆիլմի վրա ծախսված գումարը կփոխատուցվի:

«Այսօր գրեթե չկա այլընտրանք: Ցանկացել եմ ցույց տալ, որ պարտադիր չէ միայն կոմեդիա կամ պատերազմի մասին ֆիլմ նկարել: Բացի այդ՝ պետք է նկարահանման մոտեցումները փոխել, քանի որ 2018 թվականն է»,- եզրափակեց Զորիկ Հովսեփյանը:

website by Sargssyan