Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Հերթական ոչինչ չասող հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից

 

past.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին և փետրվարի 9-ին Երևանում նախագահ Սերժ Սարգսյանին: Երկու մայրաքաղաքներում նրանք խորհդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների հետ: Համանախագահները փետրվարի 9-11-ին եղել են նաև Լեռնային Ղարաբաղում, հանդիպել են դե ֆակտո իշխանություններին և եղել Զանգելանում, Կուբաթլիում, Աղդամում, Լաչինում և Քելբաջարում:

Համանախագահներն ընդգծել են 2017 թվաանի հոկտեմբերին Ժնևի, ինչպես նաև նախորդ՝ մասնավորապես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Համանախագահները խորն անհանգստույթուն են հայտնել վերջերս շփման գծում զոհի կապակցությամբ: Համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, ինչպես պայմանավորվել են Ժնևում, և հարգել հրադադարը: Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից:

ԵԱՀԿ Մինսկի խումբն, այսպիսով, հերթական ոչինչ չասող հայտարարությունն է տարածում: Իհարկե, ավելին սպասել հնարավոր չէ: Մյուս կողմից էլ ավելին պահանջելը դժվար է, հաշվի առնելով, թե ինչպես է ադրբեջանական կողմը փորձում վիժեցնել համանախագահների ֆորմատը:

Ամեն դեպքում, գնալով պարզ է դառնում, որ արցախյան խնդիրը մտել է փակուղի: Մանավանդ Ալիևի վերջին հայտարարությունները վերահաստատում են այդ միտումը: Որևէ լուծում այս պահին չկա, իսկ Ադրբեջանը չնայած այս պահին համակերպվել է ստատուս քվոյին, բայց հնարավորության ու հարմար պահի դեպքում կիրագործի իր ռազմական նկրտումները:

Սարգիս Մեսրոպյան

website by Sargssyan