Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
rdfgjh test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը

Քաղաքագետ. «Ամեն անգամ ներելը Ալիևին թույլ է տալիս շարունակել մարտավարությունը». ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ առանց զսպող գործոնների





ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցը
 «նշանավորվեց» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ, որը կապված էր «Երևան հասնելու և պատմական հողեր վերադառնալու» հետ: Ինչպես բոլոր այցերից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որտեղ կողմերին կոչ արեցին զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից:

Որքանո՞վ էր հայտարարությունը համարժեք ներկա իրավիճակին: Ի պատասխան՝ Past.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ նման հայտարարություններով առաջնագծում իրավիճակ հանդարտեցնել, առավել ևս՝ պատերազմի կամ լուրջ ռիսկերի վտանգներից խուսափել հնարավոր չէ:

«Այսինքն՝ պետք է ավելի հասցեական, ավելի կոնկրետ պահանջներ դրվեն այն կողմերի առջև, ովքեր իրենց գործողություններով վնասում են տարածաշրջանային անվտանգությանը: Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ մենք նման որևէ բան չտեսանք: Ըստ էության, կարելի է ասել, որ այս պահին Ալիևին նման հռետորաբանությունից հրաժարվելու զսպող որևէ գործոն չկա: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ համանախագահներից պետք չէ սպասումներ ունենալ: Ուղղակի հայկական կողմն ինքը պետք է ավելի լուրջ վերաբերվի այդ խնդիրներին և իր գործողություններով ցույց տա, որ նման հայտարարություններն անհետևանք չեն մնում: Այսինքն՝ յուրաքանչյուր նման հայտարարության կամ, առավել ևս, սահմանում սադրիչ գործողության դեպքում պետք է այնպիսի պատասխան գտնել, որը Ալիևին կստիպի հաջորդ անգամ այդ մարտավարությանը դիմելուց առաջ շատ ավելի երկար մտածել»,- ասաց քաղաքագետը:

Հարցին, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբին ի՞նչն է խանգարում հասցեական հայտարարություն անելու համար, Հ. Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Իրենց մոտ ինչ-որ ընդունված ձև կա, ըստ որի փորձում են կողմնապահություն չանել և փորձում են միջնորդի առաքելությունն ընդգծված ցույց տալ: Այդ իսկ պատճառով դժվար է ասել, դա քաղաքական որոշո՞ւմ է, երբ իրավիճակը փոխվել է, բայց այդ որոշումը չի վերանայվել, թե հարցի մեջ շատ չխորանալու և եղած իրավիճակով բավարարված լինելու ինչ-որ ցուցիչ: Այսինքն՝ կոնկրետ, թե ինչն է խնդիրը, դժվար է ասել, բայց փաստն այն է, որ առաջնագծի իրավիճակը և քաղաքական հայտարարությունները տարբեր մակարդակներում ու կարծես տարբեր երևույթների մասին են»:

Իսկ հարցին, թե նման հայտարարություններն արդյոք չե՞ն կարող սրել իրավիճակը, քաղաքագետն ասաց. «Անկասկած ինչ-որ չափով նպաստում են, որովհետև Ալիևը չի կարողանում հասկանալ և չի տեսնում այդ հայտարարությունների՝ իր համար վտանգավոր հետևանքները: Հենց տեսնի, վստահ եմ, կփորձի ինչ-որ բան փոխել: Այս տեսանկյունից, այո, ամեն անգամ ներելը Ալիևին թույլ է տալիս շարունակել այդ մարտավարությունը»:

Ինչ վերաբերում է Ալիևի վերոնշյալ հայտարարություններին ու հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի արձագանքը, Հ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ դժվար է կոնկրետ ինչ-որ բան ասել: Նրա խոսքով՝ համալիր լուծումներ են անհրաժեշտ:

«Օրինակ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մենք տեսանք հայկական կողմի՝ բանակցային դիրքորոշման կարծրացումը: Եվ հիմա մենք միայն Լաչինի միջանցքի պահպանման մասին չենք խոսում, այլ տարածքների խնդիր էլ է դրվում: Այսինքն՝ փոխզիջումային տրամաբանության մեջ նվազել է զիջումների գնալու հայկական կողմի պատրաստակամությունը: Պետք է այսպիսի կոմպլեքս լուծումներ մտածել, որ հասկանան՝ այնպես չէ, որ մի բան հայտարարեց, այստեղից  երկու ավելի կոպիտ հայտարարություն կհնչի, և դրանով հարցը կավարտվի: Այդ ամենը պետք է երևա բանակցություններում, պետք է գործոն դառնա բանակցային սեղանի շուրջ: Եվ կարծում եմ, որ դրանից հետո հայկական կողմի գործողությունները շատ ավելի ազատ կլինեն, կտրուկ քայլերի հնարավորություններ ավելի շատ կունենանք»:

Աննա Բադալյան



website by Sargssyan