Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

«Կյանքը ցույց տվեց, որ կան որոշակի դժգոհություններ». Մկրտիչ Մինասյանը ռեյտինգային ընտրական համակարգի մասին



Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողներին ասել է, որ ժամանակին, «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների» քննարկմանը իրենք հայտարարել են, որ ռեյտինգային ընտրակարգը համամասնական ընտրակարգի դասական ձևից շեղում է:

Ու թեև ՀՅԴ-ն իշխող Հանրապետական կուսակցության  կոալիոցիոն գործընկերն է, սակայն  կուսակցությունը այս իրենց համար անընդունելի հարցը երբեք չի հանել իր օրակարգից, անկախ նրանից, թե ՀՀԿ-ն դեմ է ընտրակարգի վերանայմանը, թե՝ ոչ:
«Շշարունակելու ենք պաշտպանել այդ ուղղությամբ մեր մոտեցումները և չենք կարող չտեսնելու տալ համակարգի թերությունները »,- լրագրողներին ասել էր պատգամավորը:
Նա նաև նշել է, որ այս հարցը երկար շրջանցել չի լինի և պետք է ստանա իր պատասխանը:   Ռուստամյանը շեշտել է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի առաջարկած բոլոր տարբերակներին համաձայն է, միայն պահանջում է, որ  այս «աննորմալ ձևով ընտրակարգը չլինի, այս հարցը լուծում ստանա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ ռեյտինգային ընտրական համակարգը վերանայելու կարիք չկա:

ԱԺ նախագահի  քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հարկավոր է երկու հանգամանք իրարից զատել: Նախ՝ քանի որ ՀՀ պառլամենտը միապալատ համակարգ է, անհրաժեշտ է նաև հասկանալ, թե հանրապետության այլ տարածքներից ընտրված պատգամավորներ պե՞տք են արդյոք խորհրդարանին, թե՝ ոչ:

«Այդ խնդիրը լուծվել է ռեյտինգային ճանապարհով և դա լավագույնն է, թե՝ ոչ, կյանքը ցույց տվեց, որ կան որոշակի դժգոհություններ: Եվ հիմա ես կարծում եմ, որ այդ դժգոհությունները պետք է մանրամասն ուսումնասիրել և, եթե հնարավոր է, լուծումներ գտնել: Պետք է որպեսզի անպայման ընդգրկված լինեն տարածքները ներկայացնող պատգամավորներ, սակայն նրանց ընտրության արդյունքների հարցը պետք է վիճելի կամ վիճահարույց չլինի: Մնացածը տեխնիկայի հարց է»,- ասաց Մկրտիչ Մինասյանը, ով, ի դեպ, հենց ռեյտինգային ընտրակարգի պատճառով չդարձավ պատգամավոր:

Նա նաև նշեց, որ հարցի ուսումնասիրությունից հետո միայն կարելի է խոսել այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի ընտրությունների արդյունքներով ավելի շատ քաղաքական գործիչներն, հնարավորություն ունենան դառնալ ռեյտինգային թեկնածուներ, քան թաղային հեղինակությունները:

«ՀՀԿ-ն պառլամենտական բոլոր ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունների առաջարկությունները մանրամասն քննարկում է և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է կոնսենսուսի ճանապարհով  լուծում ստանալ և առաջարկել մյուս կուսակցություններին: Գաղտնիք չէ, որ բոլոր փոփոխություններն էլ իսկապես դրական տեղաշարժեր են ապահովել, սակայն ոչ ոք չի ասում, որ այն իդեալական է: Եթե կա խնդիր, ապա այդ խնդիրը լուծելու ավելի արդյունավետ ճանապարհներ կան, ուստի ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը երբեք դեմ չի լինի, որպեսզի ընտրությունները կազմակերպվեն ու անցկացվեն առավել արդյունավետ ճանապարհով, որպեսզի  մարզերը ներկայացնող քաղաքական գործիչները հայտնվեն Ազգային ժողովում: Այլապես մենք կարող ենք ունենալ երևանյան Ազգային ժողով»,- ասաց Մ. Մինասյանը:

Արմինե Գրիգորյան  




website by Sargssyan