Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Գերմանիայում ՀՀ դեսպանը հարցազրույց է տվել միակ անկախ հրեական պարբերականին

 

Հրապարակվել է  ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ծավալուն հարցազրույցը Գերմանիայի միակ անկախ հրեական «JÜDISCHE RUNDSCHAU» պարբերականին, որում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարբեր գործընթացների առնչությամբ: Այս մասին past.am տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումներին և ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի` 2017թ. Իսրայել կատարած պաշտոնական այցի արդյունքներին` ՀՀ դեսպանը նշել է, որ առկա է երկկողմ պատրաստակամություն առավել խորացնելու հարաբերությունները ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության և մշակույթի ոլորտներում: Հայաստանի և Իսրայելի միջև վերջին շրջանում բարձր մակարդակով շփումների ակտիվացման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ այդ ուղղությամբ: 

Երկու երկրներում մեծ դեր է ունի հիշողության քաղաքականության մշակույթը` պայմանավորված երկու ժողովուրդների ցեղասպանություն վերապրելու պատմությամբ և հոծ սփյուռքի առկայությամբ: «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պետք է միասնաբար պայքարել: Ցեղասպանության կամ Շոահի սարսափի միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտքն է լինել այդ պայքարի առաջնամարտիկը` որպեսզի այլևս չկրկնվի այն ինչ եղել է»: 

Անդրադառնալովլով հայ-իրանական հարաբերություններին դեսպան Սմբատյանը նշել է, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, որի կյանքի կոչման արդյունքում վերացվել են նաև հայ-իրանական հարաբերությունների առևտրատնտեսական ներուժի օգտագործման համար սահմանափակում հանդիսացող միջազգային պատժամիջոցները: Ավելին, երկու երկրներն արդեն իսկ մշակում և կյանքի են կոչում տարածաշրջանային նոր նախագծեր: 

Հայաստան-Ռուսաստան ԵԱՏՄ անդամ լինելու և հայ-ռուսաստանյան հարաբերությունների վերաբերյալ թղթակցի հարցին ի պատասխան՝ դեսպան Սմբատյանը նշել է. «Իրավամբ, Հայաստանը և Ռուսաստանը նույն տնտեսական միության անդամ են: Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերներն է և Հայաստանի տենտեսությունում գլխավոր ներդրողներն է: Սակայն որպես ռազմավարական գործընկերներ` մեր երկկողմ օրակարգը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, որում մեծ է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը: Հայաստանը նաև բարձր է գնահատում Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը»: 

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առնչությամբ դեսպան Սմբատյանն այն կարևորել է և նշել, որ  լինելով ԵԱՏՄ անդամ` Հայաստանը կարող է դառնալ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն միմյանց կապող կամուրջը, և այդ մասին են խոսում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ու որպես օրինակ մատնանշում Հայաստանը: 

Սիրիական ճգնաժամի համատեքստում դեսպանն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի Սիրիայի հասարակության բոլոր շերտերի միջև երկխոսության արդյունքում: Իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է նախևառաջ ուղղված լինեն Մերձավոր Արևելքի ազգային և կրոնական բազմազանության խճանկարին, որին մաս է կազմում նաև հայ ժողովուրդը, սպառնացող գործոնների վերացմանը: 

Միգրացիոն հոսքերի հետ տարբեր հասարակություններում աճող վախի մթնոլորտին վերաբերող հարցի համատեքստում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ փախստականների հոսքը չէ, որ վտանգ է ներկայացնում, այլ մեր տարածաշրջանում ԴԱԵՇ-ի գործելաոճի խրախուսումը` մասնավորապես ազգային և կրոնական հողի վրա թիրախավորման և հրապարակային գլխատումների: Մեր արևելյան հարևան պետության բազմաթիվ քաղաքացիներ հարում են ԴԱԵՇ-ին, համալրում այս և այլ ահաբեկչական կազմավորումների շարքերը։ Ահաբեկիչների մի մասը սկսել են վերադառնալ, իրենց հետ բերելով ապակայունության պոտենցիալ:

website by Sargssyan