Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Միավորվել են Արթուր Բաղդասարյանենց հետ՝ երկրում մի բան փոխելու համար, բայց պարզվել է, որ չեն կարող նույն ձևով մտածել

 



«Փաստ» օրաթերթի փետրվարի 9-ին լույս տեսած թիվ 23 (275) համարում անդրադարձել էինք ՀՎԿ-ից 5 կուսակցությունների դուրս գալու մասին հայտարարությանը: Նշել էինք նաև, որ մեզ չէր հաջողվել կապ հաստատել այդ կուսակցությունների ղեկավարների հետ և այդ իսկ պատճառով էլ չէինք ներկայացրել նրանց տեսակետը:

Հոդվածի հրապարակումից հետո «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը արձագանքել էր «Փաստի» հոդվածին նշելով, որ իրենք կան, գոյություն ունեն, սակայն ՀՎԿ-ից դուրս գալուց հետո միայն կկարողանան որպես առանձին կուսակցություն հանդես գալ:

«Ինչպես «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վերակազմավորվել ենք և հիմնադրել ենք «Հայկական վերածնունդ կուսակցությունը», այնպես էլ վերակազմակերպման իրավունքով կարող ենք առանձնանալ: Այդ որոշումը մենք կայացրել ենք մեր կուսակցության կենտրոնական կոմիտեում, որից հետո մյուս կուսակցությունների հետ ենք հարցը քննարկել և ապա ՀՎԿ-ից դքուրս գալու մասին հայտարարություն ենք տարածել»,- past.am-ին ասաց Անահիտ Եղոյանը:

Փաստորեն, ընրություններից առաջ միավորվելու որոշում կայացրած կուսակցություններն արդեն հետընտրական պրոցեսում տեսնելով, որ իրենց ծրագրերը չեն կարողանում իրականացնել, որոշել են առանձնանալ, ինչը ճիշտ քայլ են համարում:  «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավարը նշեց նաև, որ 5 կուսակցություններին ամենևին էլ ՀՎԿ-ի ֆիասկոն չի հիասթափեցրել, քանի որ ակտիվ աշխատանքի համար ամենևին էլ պարտադիր չէ պատգամավորի մանդատ ունենալ:

«Մեր կուսակցության հիմնական նպատակը խորհրդարան մտնելը չէր: Եթե այդպես լիներ, ապա ընտրություններից անմիջապես հետո կհայտարարեինք ՀՎԿ-ից դուրս գալու մասին, սակայն  հիմա ենք փորձում դուրս գտալ այդ ճահճից: Մենք կարող ենք մեր ծրագրերն իրականացնել խորհրդարանից դուրս: Եվ այնպես չէ, որ ՀՎԿ-ն դուրս մնաց խորհրդարանից,մ մենք դա համարեցինք պարտություն և դուրս եկանք: Պարզապես, ինչպես բոլոր կուսակցությունները, այնպես էլ մենք, ունենք մեր գործելաոճը, որով էլ ցանկանում ենք առաջ շարժվել»,- ասաց Ա. Եղոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ բոլոր 5 կուսակցություններն էլ ցանկություն ունեն վերաբացվել, բայց առանձին-առանձին գործունեություն կծավալեն, ինչպես մինչ ՀՎԿ-ի հետ համագործակցելն է եղել:

Ի դեպ, նրանք այդ մասին տեղեկացրել են նաև ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին և սպասում են նրա որոշմանն ու ՀՎԿ-ի կողմից համագումար անցկացնելուն, որպեսզի հենց համագումարում էլ պաշտոնապես հայտարարվի իրենց որոշման մասին: Իսկ Արթուր Բաղդասարյանի կողմից նման նախաձեռնություն չդրսևորելու դեպքում, կուսակցությունները ստիպված կլինեն դիմել դատարան:

«Միայն դատարանը կարող է իր որոշումով պարտադրել, որ ՀՎԿ առաջնորդը մեզ առանձնանալու հնարավորություն տա»,- ասաց Ա. Եղոյանը:

Նա նաև նշեց, որ կուսակցությունների վերակազմավորման ժամանակ բոլոր կուսակցություններն էլ տարբեր գաղափարախոսություն են ունեցել: Եվ թեև լիբերալները, ձախերն ու սոցիալիստները փորձել են մի կողմ թողնել իրենց գաղափարախոսական տարբերությունները, սակայն մեկ կաթսայում բոլորի գաղափարները «եփել» այդպես էլ չի հաջողվել:   

«Միավորվեցինք , որպեսզի կարողանանք երկրում մի բան փոխել, բայց հետո պարզվեց, որ չենք  կարող բոլորս նույն ձևով մտածել: Ներկա պայմաններում մեր կուսակցության ծրագիրը, կարծում եմ,  ոչ բոլորին դուր կգա, բայց մեր կողմից առաջարկվող կառավարման մոդելը գործում է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդների Թագավորությունում և կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից»,- ասաց Ա. Եղոյանը:  

Թե քանի անդամ ունի «Հայոց հայրենիքը», քաղաքական ուժի առաջնորդը դժվարացավ ասել, քանի որ ՀՎԿ-ից առանձնանալու հետ կապված բոլոր հարցերը լուծելուց հետո միայն կկարողանա այդ հարցին պատասխանել:

«ՀՎԿ-ի հետ միավորվելուց հետո որոշակի տարաձայնություններ կային մեր կուսակցության ներսում: Այնպես որ, առանձնանալուց և վերաբացվելուց հետո նոր կհայտարարենք մեր անդամների և գործունեության մասին: Եվ այդ ժամանակ ոչ թե լրագրողները կհայտարարեն, որ չեն կարողանում մեր գրասենյակը գտնել, այլ ամեն ինչ կլինի պարզ և թափանցիկ»,- ասաց Ա. Եղոյանը:

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan