Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ էր. Շարմազանով

 Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը հստակ և կարևոր շեշտադրումներ է պարունակում, սակայն նախընտրելի կլիներ, որ այդ հայտարարության մեջ հավասարության նշանը չլիներ և այն ավելի հասցեական լիներ: Past.am-ը հայտնում է, որ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հավանաբար, դիվանագիտական կոռեկտությունից ելնելով, համանախագահները հստակ չեն նշել Ադրբեջան անունը, սակայն բոլորի համար պարզ է, որ այդ հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ»,-  նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրում է, որ հայտարարությամբ համանախագահները շեշտում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը: «Դրան մշտապես կողմ են հանդես եկել Հայաստանը, Արցախը և համանախագահները, դեմ` Ադրբեջանը: Համանախագահները ևս մեկ անգամ շեշտում են այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչը շատ կարևոր է»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

Համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի և երեք հայտնի սկզբունքների հիման վրա. հստակ նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Շարմազանովի խոսքով` սա շատ կարևոր է, որ համանախագահների հայտարարության մեջ ևս մեկ անգամ` ի հեճուկս Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման, նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այսինքն, սա անքակտելի իրավունք է, որը նշվում է այս հայտարարությամբ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հայտարարությամբ քննադատության են ենթարկվում հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով մարդկային զոհեր են գրանցվում: Էդուարդ Շարմազանովը շեշտում է, որ բոլորին է հայտնի, որ այդ զոհերը լինում են հենց Ադրբեջանի պատճառով: «Համանախագահները կոչ են անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից: Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը երբեք սադրիչ հայտարարություններով հանդես չի գալիս: Սադրիչ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ոչ ավել-ոչ պակաս հայտարարելով, թե «իրենց ռազմավարական նպատակն է Երևանն ու Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելը»: Եվ սա դիվանագիտական լեզվով հստակ ուղերձ է Ադրբեջանին»,- ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, որ հայտարարության մեջ չկա մի կետ, որը համահունչ չէ հայկական կողմի դիրքորոշմանը: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ հայտարարությունն ավելի ուժեղ կլիներ, ավելի ամբողջական կլիներ, եթե դրանում նշված լիներ Ադրբեջան անունը: «Բայց կարծում եմ, որ բոլոր կողմերի` միջազգային հանրության, բանակցություններում ներգրավված կողմերի համար պարզից էլ պարզ է, որ այս հայտարարության ուղերձները դրված են ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության: Ամենակարևորը` չկա մի կետ, որը դեմ է հանդես գալիս հայկական կողմի դիրքորոշմանը»,- եզրափակեց Շարմազանովը:

website by Sargssyan