Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

ՀՅԴ-ն չի պատրաստվում չտեսնելու տալ ռեյտինգային ընտրակարգի թերությունները

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդում է, որ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ ՀՀԿ-ի հետ անհամաձայնություն են ունեցել մինչև կոալիցիա ձևավորելը: Past.am-ը հայտնում է, որ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Ռուստամյանն ընդգծեց, որ 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ, երբ քննարկում էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, գնացել են համաձայնության, սակայն հայտարարել են, որ ռեյտինգային ընտրակարգը շեղում է համամասնական ընտրակարգի դասական ձևից:

«Այն ժամանակ էլ ասել էինք, որ ավելի շատ ձայն ստացողը կարող է չստանալ մանդատ, ամենաքիչը` ստանալ: Մենք այդ հարցը երբեք չենք հանել մեր օրակարգից, հիմա էլ ունենք մեր օրակարգում` անկախ նրանից, թե գիտեինք, որ ՀՀԿ-ն դեմ է այս ընտրակարգի վերանայմանը, սակայն շարունակելու ենք պաշտպանել այդ ուղղությամբ մեր մոտեցումները»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք չեն կարող չտեսնելու տալ համակարգի թերությունները, երբ մարդիկ ձայն են տալիս մեկին, բայց ընտրվում է ավելի քիչ ձայն ստացածը: Ըստ նրա` այս պարագայում մարդիկ կասեն, որ այդ ձայներն իզուր են տալիս: «ՀՀԿ-ի հետ քննարկվող հիմնական հարց պետք է լինի` ինչպե՞ս լուծել այս խնդիրները: Այս հարցը երկար շրջանցել չի լինի, այս հարցը պետք է ստանա պատասխան: Բազմաթիվ լուծումներ կարող են լինել, բայց սահմանադրական նորմը, պահանջն այն է, որ ընտրությունները համամասնական են: Մենք բոլոր տարբերակներին համաձայն ենք, որ այս աննորմալ ձևով ընտրակարգը չլինի, այս հարցը լուծում ստանա»,- ասաց Ռուստամյանը և հավելեց, որ իրենք կողմ են դասական համամասնական ընտրակարգին:

Միևնույն ժամանակ նա չցանկացավ նշել, թե որն է պատճառը, որ ՀՀԿ-ն չի ուզում զիջումների գնալ այս հարցում: «Չեմ ուզում քննարկումներից առաջ հայտարարություն անել, մենք ունենք շատ մեծ փորձ, երբ բանակցությունների փուլում սեպարատ հայտարարություններ են արվում, իսկ դա վնաս է բանակցություններին: Ձեռնպահ եմ մնում պատասխանել, թե ինչու ՀՀԿ-ն չի ուզում վերանայել այս համակարգը»,- եզրափակեց Ռուստամյանը:

website by Sargssyan