Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Մեր շարունակական պարտությունների ու վերջին հաղթանակի մասին

 

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

 

Պարոն Բոզոյան, դուք մշտապես ասել եք, որ պետականաստեղծման այս ճանապարհին մենք ավելի շատ կորցրել ենք, քան կարողացել ենք ստեղծել: Եվ այսօր մեզ քաղաքական նոր վերնախավ է հարկավոր, որպեսզի երկիրն իրական ինքնորոշման ուղիով տանի:

Բայց միաժամանակ տեսնում ենք, որ Արցախի Հանրապետությունը կարողացավ փաստացի ինքնորոշվել: Եվ եթե այստեղ դեր է խաղում մեր ժողովրդի ներուժը, ապա նույն հարցն ինչպե՞ս դիտարկենք երկու այս տիրույթներում՝ Հայաստանում և Արցախում:

– Ղարաբաղցիների համար կար ֆիզիկական գոյության խնդիր, և նրանք լուծեցին իրենց գոյության խնդիրը: Բայց որպես պետություն, այնպես չէ, որ կայացել են: Եվ կկայանան այն ժամանակ, երբ կկայանա Հայաստանը: Քանզի օբյեկտիվորեն Հայաստանի ածանցյալն են:

Ի վերջո, նրանք բառիս բուն իմաստով կանգնած էին կյանքի ու մահու առջև: Եվ կարողացան ֆիզիկապես կազմակերպվել, պայքարել ու հաղթել:

Ընդ որում, պատմականորեն ղարաբաղցիները հայ ժողովրդի առավել պայքարող, կռվող հատվածն են: Գուցե դա է պատճառը նաև, որ մեր ժողովրդի մյուս հատվածներն այնքան էլ չեն սիրում նրանց: Որովհետև իրենցից տարբերվում են:

Անշուշտ, այդ վերաբերմունքի պատճառը նաև այն է, որ ղարաբաղցիների ոչ այնքան լավ ներկայացուցիչներն են հայտնվել քաղաքական մեր վերնախավում: Բայց բոլոր դեպքերում նրանք շատ արժանապատիվ մարդիկ են: Նաև նկատի ունենանք, որ թուրքական ցեղասպանություն չտեսած ժողովուրդ են: Եվ այդ առումով «ամորձատված» չեն:

 

Մեր ժողովրդի ներկա որակի ձևավորման հարցում ցեղասպանությունն իր արածն արե՞լ է: Կամ այսպես ասեմ՝ մենք կարողացե՞լ ենք մեր մեջ հաղթահարել այդ վախը, ցեղասպանված լինելու բարդույթը…

– Նախ ասեմ, որ այդ հարցն իրենք իրենց տալիս են նաև հրեաները: Հատկապես հետևյալ ենթատեքստով, թե ժողովրդի ո՞ր մասը փրկվեց կոտորածից:

Չնայած մենք մեզ այդ հարցը չենք տվել, բայց այն առկա է համաշխարհաին պատմագիտության մեջ, և պատասխանն էլ հետևյալն է՝ ցեղասպանություններից փրկվում են հիմնականում այն մարդիկ, ովքեր առավել կենսունակ են, ովքեր ունեն առողջ ու ռացիոնալ մտածողություն: Այսինքն՝ փրկվում է առողջ և ուժեղ զանգվածը, իսկ թույլ, խեղճ զանգվածը կոտորվում–գնում է:

Հետևաբար մենք կարող ենք այսօր ամրագրել, որ ցեղասպանությունից փրկվել է մեր ժողովրդի առողջ մասը:

 

Եվ դրա՞ համար մենք հաղթեցինք ղարաբաղյան պատերազմում:

– Միանշանակ այդպես է: Նաև ասեմ, որ հրեաների՝ Հոլոքոստից փրկված մասը հենց կարողացավ Իսրայել պետությունը ստեղծել:

Մեր վիճակն էլ այժմ անհամեմատ լավ է: Եվ այդ պատճառով կարողացանք ղարաբաղյան պատերազմում հաջողություն արձանագրել: Ընդ որում, այն մեր վերջին 600 տարիների առաջին լուրջ հաջողությունն է: Չմոռանանք, որ այդ պատերազմը տևեց մի քանի տարի: Եվ փաստն այն է, որ մենք հաղթել ենք իրական պատերազմում:

Մեզնից շատերն անգամ այնքան չէին հավատում դրան, որ ասում էին, թե Ռուսաստանն է աջակցել: Իսկ փաստն այն է, որ պատերազմի այն փուլում, երբ կարող էինք շատ առաջ գնալ, Ռուսաստանը նունիսկ խանգարել է մեզ:

Բայց քանի որ մեր մտածողությունը ստրկական է, չենք կարողանում հավատալ մեր ուժերին:

 

Բայց նույն մարդը, ով ղարաբաղյան պատերազմում հաղթանակ է տարել, մենակ տասնյակ թուրքի դեմ է գնացել, այսօր ստրկացված, գլուխը խոնարհում է փոքրիկ չինովնիկի առաջ: Ո՞նց է այդպես լինում:

– Բանն այն է, որ, այո՛, մարդը կարող է խիզախ լինել ռազմաճակատում: Բայց խիզախությունը չի հաղթում, հաղթում է ռազմական վերնախավը: Եվ այսպես ձևակերպենք՝ մեր ռազմական վերնախավն առավել ուժեղ էր, քան ադրբեջանական վերնախավը:

Անշուշտ, զինվորի դերակատարությունն էլ է մեծ: Սակայն եթե զինվորը խիզախ է, բայց նրան սխալ ստրատեգիա են տալիս, ոչինչ չի կարող անել:

Իսկ խաղաղ ժամանակների մեր ներկա քաղաքական վերնախավը ընդամենը գավառական վերնախավ է: Եվ խիստ տարբերվում է, ցավոք սրտի, այն ժամանակվա մեր ռազմական վերնախավից: Համարժեք պատկերացումներ չունի երկրի զարգացման հեռանկարի վերաբերյալ:

Տեսեք՝ 90–ական թվականներից Հայաստանում այդպես էլ իշխանություն չփոխվեց: Եվ չփոխվեց ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով:

Նույնն է նաև տնտեսական վերնախավի պարագայում: Ի՞նչ առաջընթաց ակնկալես մականունավոր մարդկանցից: Բայց նրանք պետք է, չէ՞, շոգեքարշի դեր կատարեն երկրի զարգացման գործում:

Իսկ, ասենք, Վրաստանում, Ուկրաինայում փոխվեցին իշխանությունները, նորերը եկան երկրի ղեկին: Դա նշանակում է, որ այս երկրներում քաղաքական մտքի զարգացում կա:

Իսկ մեզ մոտ այդպես չեղավ: Մեր երեք նախագահներին էլ ընդդիմությունը չի փոխել: Նշանակում է, որ ցանկացած ընդդիմություն շատ ավելի թույլ է եղել մեր երկրում, քան իշխանությունն է:

Ասել է թե՝ մեր ժողովուրդը պահանջկոտ չէ, ավելի պինդ չէ: Չի պահանջում սոցիալական փոփոխություններ, չի պահանջում արժանապատիվ կյանք:

 

Այսինքն՝ պրոբլեմը հասարակության մեջ է:

– Պրոբլեմը բոլորի մեջ է: Ե՛վ քաղաքական վերնախավի մեջ է, և՛ տնտեսական վերնախավի մեջ է, և՛ մարդկանց որակի մեջ է:

 

Բայց մի երկու տասնամյակ առաջ Հայաստանը համարվում էր Հարավային Կովկասում ժողովրդավարության կղզյակ: Ինչպե՞ս հասկանալ:

– Դա 1988–ի արդյունքն էր: Այդ տարիների իներցիան էր, որ դեռևս գալիս էր: Բայց մեր այն ժամանակների մտավորական իշխանությունը փաստորեն չկարողացավ շարունակական դարձնել հասարակական այդ որակները: Եվ կորցրեց նաև իշխանությունը:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan