Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչը Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին

 

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջանային այցի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքների հիման վրա։

Այս մասին հայտնում է osce.org կայքը։  

Հայտարարությունում համանախագահներն ընդգծում են 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը։

Համանախագահները խոր մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են անում հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար, ինչպես որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ժնևում:

Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից:

Համանախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը կողմերին աջակցելու հանձնառությանը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների վրա, որը ներառում է ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 7-ին Բաքվում հանդիպում են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 

Մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են վարել նաև ԱԳ նախարարների հետ: Փետրվարի 9-11-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ։

website by Sargssyan