Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Միավորներ վաստակելու և սիրաշահելու փորձ

 

«Փաստ» օրաթերթը գրում է՝ Էրդողանը Հռոմի պապի հանդեպ զգուշավոր է

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկան կատարած այցից և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր, որ ևս մեկ անգամ հնարավորություն է ունեցել ամենաբարձր մակարդակով արտահայտել «հայկական անհիմն պնդումների» հետ կապված իրենց զգայուն լինելը՝ ընդգծելով, որ Հռոմի պապը բավական ողջամիտ մոտեցում ունի այս հարցի շուրջ:

Հիշենք՝ 2015 թ. ապրիլի 12–ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապն իր ելույթում Հայոց ցեղասպանությունն անվանեց 20–րդ դարի առաջին ցեղասպանություն: 2016 թ. հունիսին Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց Ցեղասպանություն բառը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Էդողանի այցը Վատիկան մի քանի նպատակ ուներ:

«Գլխավոր պատճառը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ: Դրանից հետո նա սկսեց աղմուկ բարձրացնել, բոլորից բարձր էր գոռում: Եվ քանի Էրդողանն իրեն համաշխարհային կամ գոնե իսլամական աշխարհի առաջնորդ է համարում, այդ դերը հաստատելու համար գնացել էր Վատիկան: Գնացել էր միավոր վաստակելու թե՛ իսլամական աշխարհում և թե՛ Թուրքիայում: Այս համատեքստում հաշվի առնենք, որ 2019 թ. Թուրքիայում նախագահական ընտրություններ են լինելու»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, Հակոբ Չաքրյանը նշեց. «Էրդողանը պարզապես սիրաշահել է Հռոմի պապին, որովհետև չի կարող չիմանալ Հռոմի պապի իրական տեսակետը: Էրդողանը Պապի հանդեպ մի քիչ զգուշավոր է և նույն զգուշավորությունը չկա, օրինակ, Թրամփի կամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ: Մեկ–մեկ վիրավորանքի հասնող արտահայտություններ է հասցեագրում նրանց, բայց Հռոմի պապին նույն բանը չի կարող ասել՝ մի ամբողջ կաթոլիկ աշխարհ է կանգնած նրա թիկունքում»:

Էրդողանի հայտարարությունը «ոգևորության» առիթ էր դարձել թուրքական և ադրբեջանական ԶԼՄ–ների համար ու ներկայացվել այնպես, թե իբր ««Հայոց ցեղասպանության» հարցում Հռոմի պապը համերաշխ է Թուրքիայի հետ»:

«Նախ ասեմ, որ թուրքերն առանձնապես ոգևորված չեն Իլհամ Ալիևի անձով: Նրանք միշտ «Մուսաֆատ»–ին են պաշտպանել: Ալիևից էլ դժգոհելու տեղեր ունեն: Երբ 2017 թ. «Մավի Մարմարա» նավի վրա գրոհեցին իսրայելցի զինծառայողները, և Թուրքիայի 9 քաղաքացի սպանվեց, իրավիճակն ավելի շիկացավ:

Էրդողանը դիմել էր Ալիևին՝ վերանայելու Իսրայելի նկատմամբ իր որդեգրած քաղաքականությունը, բայց Ալիևն առանձնապես ոչինչ չէր արել: Որքան էլ «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսի մասին հիշատակեն, իրականում բոլոր երկրներն էլ իրենց շահերն ունեն: Երբ խոսքն իրական շահերին է հասնում, այդ կարգախոսը չի գործում: Այսինքն՝ այն գործում է միայն հայերի ու հայատյացության պարագայում: Քանի որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը հայանպաստ չէ, ելնելով իրենց հայատյացությունից, ադրբեջանցիները ոգևորվում են»:

Հակոբ Չաքրյանը նշեց, որ Էրդողանի այցն այլ նշանակություն էլ ուներ. «Վերջին շրջանում, զուգահեռ ԱՄՆ–ի, Եվրամիության երկրները ևս բավականին լարված հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ: Այցը նաև այդ լարվածությունը մեղմելու միտում ուներ: Մերկելի և Թրամփի հետ «լեզվակռվի» մեջ մտնելուց հետո Էրդողանը շատ մեղմ արտահայտություններով Հռոմի պապին սիրաշահում է, որ մյուսների հետ թուլացնի լարվածությունը: Այսինքն՝ հակակշռում է լեզվակռիվներին՝ սիրաշահելով Պապին: Բայց Էրդողանին չի հաջողվի նվազեցնել լարվածությունը:

Քրդերի նկատմամբ ունեցած ԱՄՆ–ի և Եվրամիության երկրների բարեհաճ դիրքորոշումը Էրդողանը Թուրքիայի անվտանգության սպառնալիք է համարում: Զուգահեռ՝ այդ երկրները Սիրիայի հանդեպ Էրդողանի որդեգրած քաղաքականությունն իրենց տարածաշրջանային քաղաքականության խոչընդոտն են համարում: Ոչ Եվրամիության առաջնակարգ երկրները, ո՛չ էլ ԱՄՆ–ն սիրաշահումներով չեն առաջնորդվում: Իրենք հաստատակամ են»:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan