Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Արտաքին պարտքը մինչև կես միլիարդ «ջրելու» ճանապարհ է բացվել

Պարզվում է՝ բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է նոր գործիք ներդնել: Այսինքն, Հայաստանում կիրականացվեն բնապահպանական ծրագրեր, որի դիմաց Հայաստանի արտաքին պարտքը կզիջվի:

Այս մասին երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Նա նաև տեղեկացրել է, որ այս մասով աշխատանքները սկսվել են 2017 թվականին:

«Այն լայնածավալ աշխատանք ու ընթացակարգ պահանջող գործընթաց է: Ասեմ, որ մինչև 570 մլն դոլարի ներուժ կա: Համապատասխանաբար, պետք է երկրում իրականացվեն բնապահպանական ծրագրեր` զիջելով տվյալ երկրի միջազգային պարտքը:

Թե կոնկրետ ո՞ր ուղղություններով ծրագրերը կիրականացնեն, պայմանավորված է տվյալ երկրի միջազգային պարտավորություններով: Այսինքն` հաշվի պետք է առնվի, թե բնապահպանության ոլորտում Հայաստանը ո՞ր ուղղություններով է միջազգային պարտավորություններ ստանձնել: Այս պահին Համաշխարհային բանկի հետ մշակում ենք ընթացակարգերը, որոնցով մեր երկիրը առաջ կգնա: Նախնական ծրագրային մոտեցումները ավարտուն տեսքի բերելուց հետո դրանք կներկայացնենք հանրությանը»,–ասել է Խաչիկ Հակոբյանը:

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ ողջ աշխարհում արդեն 20 տարի է՝ նման ծրագրեր են իրականացվում:

«Մենք միշտ առաջարկել ենք, որ կարող ենք այդ ուղղությամբ գնալ, որովհետև այդպիսի միջազգային փորձ կա: Բայց պետք է իսկապես լավ ծրագրեր մշակել ու իրականացնել: Նման դեպքերում զարգացած երկրները ծրագրերի դիմաց զիջում են պետական պարտքը: Եթե մեր իշխանությունները կարողանան նման ծրագիր իրականացնել, շատ լավ կլինի: Ես շատ դրական եմ վերաբերվում այդ գաղափարին»,– ասաց Կ. Դանիելյանը:

Նա նաև նշեց, որ դրանք մշակելու համար հարկավոր է փորձագիտական մեծ խումբ ձևավորել և խորքային ուսումնասիրություն իրականացնել՝ հասկանալու համար, թե բնապահպանական որ ծրագրերն են ավելի առաջնային:

«Հարկավոր է այնպիսի ծրագրեր մշակել, որոնց իրականացումը ոչ միայն տեղական նշանակություն կարող է ունենալ կամ տարածաշրջանային, այլև համաշխարհային: Օրինակ՝ հանքարդյունաբերության և պոչամբարների խնդիրը մեր երկրի ցավն է: Կարծում եմ, որ այն նույնպես կհետաքրքրի միջազգային կառույցներին: Միջազգային կառույցները կարևորում են նաև կենսաբազմազանությանն առնչվող խնդիրների լուծումը, իսկ այն, ինչ մենք ունենք՝ բացառիկ է, և մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի համար, այլև համաշխարհային մասշտաբով»,– ասաց Կ. Դանիելյանը:

Նրա կարծիքով կարևոր են նաև օզոնային շերտի պահպանման, կլիմայի փոփոխության և անապատացման խնդիրների վերացմանն ուղղված ծրագրերը: Բնապահպանի խոսքով, անշուշտ, կարևոր է, երբ պետական պարտքը ներվում է, սակայն երկիրն ինքը նույնպես պետք է ներդրումներ իրականացնի մշակված ծրագրերի իրականացման համար:

Խոսելով բնապահպանական ծրագրերի միջոցով գումարներ լվանալու և այն մասին, թե իրականում հնարավո՞ր է արդյոք հաշվել, թե ծրագրի մեկնարկից առաջ և հետո, օրինակ՝ քանի թռչուն է ավելացել և այլն, Կ. Դանիելյանը նշեց, որ անշուշտ կարևոր է, թե ովքեր են նման ծրագրեր իրականացնում, չնայած որ, կան նաև գործիքներ՝ չափելու համար, թե տվյալ բնապահպանական խնդիրն ինչ չափով է լուծվել կամ առհասարակ լուծվել է, թե՝ ոչ:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan