Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

ԴԱԻՇ–ն ու Ալ–Քաիդան միավորվում են

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Սրանից առնվազն 1 տարի առաջ իրաքյան քրդերը ոգևորված նյութեր էին հրապարակում այն մասին, որ, իբր, Իրանի հովանավորյալ Հաշդ աշ–Շաաբի աշխարհազորայիններին կառավարական բանակ, ոստիկանություն, ընդհուպ` պետական ապարատ մտցնելու և ընդհանրապես Իրաքում Իրանի դերակատարման ավելացման պատճառով կտրուկ սրվել են պաշտոնական Բաղդադի և ԱՄՆ–ի (Միջազգային կոալիցիայի) հարաբերությունները:

Kurdistan 24–ը նույնիսկ Միջազգային կոալիցիայի և Իրաքի փոխնախագահ Այադ Ալավիի միջև բարձր տոնով ընթացած թեժ քննարկման մասին էր հաղորդել՝ հավելյալ մանրամասներ չփոխանցելով: Դա, իհարկե, չի նշանակում, թե հետո այդ մանրամասները չբացահայտվեցին, որովհետև Ալավին անձամբ և հրապարակայնորեն հայտարարեց, որ Բաղդադը մեծագույն սխալ է որակել Սիրիայի ԴԱԻՇ–ականների համար ամերիկյան միջանցքի ապահովումը, որովհետև, իրենց հասած տեղեկություններով՝ «փառքով ու պատվով» ճանապարհված ջիհադիստները մտադիր են Աֆղանստանում միավորվել տեղի Ալ–Քաիդայի հետ, որի շուրջ այդ պահին բանակցություններ էի ընթանում Ալ–Քաիդայի ղեկավար Այման ազ–Զավահիրի և ԴԱԻՇ–ի պարագլուխ Աբու Բաքր ալ–Բաղդադիի միջև:

Լուրն, իհարկե, ակնհայտ տհաճությամբ ընդունվեց Կոալիցիայի կողմից: Եթե հիշում եք՝ «Փաստն» այդ օրերին (անցած ապրիլն էր) նախ՝ փոխանցեց Միջազգային կոալիցիայում ԴԱԻՇ–ի դեմ պայքարի գծով հրամանատար, ԱՄՆ գեներալ–մայոր Ջոզեֆ Մարտինի հայտարարությունն առ այն, թե չեն կարող մեկնաբանել Բաղդադի պնդումները, քանի որ սեփական աղբյուրներից իրենց հասած նման որևէ տեղեկատվության չեն տիրապետում:

Բացի այդ՝ անդրադարձանք նաև սույն խնդրի վերաբերյալ ՄԱԿ–ի ԱԽ–ում ապրիլի 17–ին կազմակերպված մի քննարկման, որում ՄԱԿ–ի ԱԽ–ին առնթեր Մոնիթորինգային խմբի ղեկավար Հանս–Յակոբ–Շինդլերն էր զեկույցով հանդես եկել: Ըստ նրա՝ ԴԱԻՇ–ն ու Ալ–Քաիդան, չնայած իսլամական խալիֆաթի՝ ընդհանուր տեսլականին, երբևէ չեն կարող միավորվել, քանի որ.

ա. ակնհայտ գաղափարական տարաձայնություններ ունեն սուրբ–գրային մեկնության և գործելակերպի հարցերում,

բ. ի տարբերություն Աբու Բաքրի՝ թե՛ Ուսամա բեն–Լադենը, թե՛ Զավահիրին սոսկ Խալիֆաթի նախապատրաստության դերակատարում էին իրենց վերապահել՝ համոզված լինելով, որ ճիշտ աստվածաշնչյան Մովսեսի նմանությամբ՝ ոչ թե իրենք պիտի Ավետյաց երկիր–խալիֆաթի գլուխն անցնեն, այլ Հեսուն՝ հաջորդ սերունդը: Բնականաբար, դրանից հետո բոլորը հանգստացան, հարցը փակվեց, բայց անցավ 1 տարուց էլ պակաս ժամանակահատված, և այժմ արդեն ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրե՛շն է անհագստացած հայտարարում, թե ԴԱԻՇ–ն ու Ալ–Քաիդան, որոնց միջև սովորական համարվող մանր ու մեծ բախումներին վերջ է տրվել, կարող են Աֆղանստանում միավորվել՝ նոր և շատ ավելի մեծ ահաբեկչական խմբավորում ձևավորելով:

Գուտերրեշի զեկույցից պարզ է դառնում, որ այս պահին արդեն ԴԱԻՇ–Ալ–Քաիդա միությունը դրսևորվում է ամենացածր օղակներում, և չնայած ԴԱԻՇ–ը ծանր հարված է ստացել Իրաքում, Սիրիայում և Ֆիլիպիններում, Աֆղանստանում հանգրվանած փոքր խմբերը շատ արագ են ուշքի գալիս, մոտիվացվում և նախկինի նմանությամբ՝ բացահայտորեն մեծ տարածքներ վերահսկելու փոխարեն, մասնագիտանում են ընդհատակյա գործունեության և լոկալ ահաբեկչական ակտերում:

Իհարկե, փորձագետները դեռ կասկածով են մոտենում նաև այս պնդմանը՝ նշելով, թե այդ երկուսը Աֆղանստանում կարող են հաջողության հասնել միայն Թալիբանի դեմ միավորվելու պարագայում, ինչը դժվար գործ է լինելու, բայց խոսքն այս պահին այդ մասին չէ: Մանավանդ, որ դա էլ իր հերթին լուրջ խնդիրներ կստեղծի: Մի կողմից՝ չի կարելի Ալ–Քաիդային ու ԴԱԻՇ–ին պատժելու նպատակով հիմա էլ Թալիբանին զինել՝ հետագայում նոր գլխացավանք ունենալով, ինչպես հաճախ է պատահել, մյուս կողմից՝ ոչ ոք չգիտի, թե ինչպես վերջ տալ ահաբեկչությանն Աֆղանստանում և այլուր: Իրավիճակն ուղղակի պատային է:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan