Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011թ.

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե բրիտանական ընկերություններից մեկի փաստաթղթերում ինքը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, հետևաբար չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում:

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը վստահեցրեց, որ ինքը 2011թ. հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից:

«Այդտեղ, որտեղ դուք խնդիր եք փնտրում, որևէ խնդիր չկա: Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000թ., երբ ազատվեցի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնից, ես դիմել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար, և քաղաքացիությունը ստացել եմ 2002թ.: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011թ.»,- ընդգծել է Սարգսյանը:

Նա հավելեց, որ տասնյակ ընկերությունների և կազմակերպությունների խորհրդի անդամ է եղել: 

«Ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, իսկ ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ հայ եմ: 2011թ. Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելուց հետո հայտարարություն չեմ տվել այդ մասին, բայց այդ բոլոր տեղերում ինձ գիտեն որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես բրիտանացի կամ հայ»,- ասել է նա:

Անդրադառնալով մամուլում տարածված հրապարակմանը, թե ինքը Eurasia House International ընկերության 2014թ. փաստաթղթերում ներկայացված է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ դա իր հիմնադրած կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 2000-ականների սկզբին, իսկ դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանի Eurasia centre ինստիտուտն է եղել:

«Այն  հարյուրից ավելի հայ երիտասարդների աջակցել է Բրիտանիայում, Հարվարդում և այլ համալսարաններում կրթություն ստանալու հարցում: 2010թ. այդ կազմակերպությունը դադարեցրեց գործունեությունը տարբեր պատճառներով, իսկ մայր ընկերությունը սառեցվեց»,- մանրամասնել է Սարգսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է այդ փաստաթղթերում մնացել, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, եթե 2011թ. հրաժարվել է քաղաքացիությունից, Արմեն Սարգսյանն ասաց, որ եթե հիմա ուրիշ ընկերություններ էլ նայեն, կլինեն փաստաթղթեր, որտեղ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է ներկայացված:

«Դուք պատկերացնո՞ւմ եք. եթե մեկը հրաժարվեց քաղաքացիությունից, բոլոր տեղերից պետք է նրան դուրս հանե՞ն»,- հարցադրում է կատարել նա:

Արմեն Սարգսյանը պարզաբանեց, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստացել է, որովհետև այն ժամանակ իր գործունեության համար անհրաժեշտ է եղել, որպեսզի ճանապարհորդի, տարբեր երկրներում լինի:

«Հրաժարվեցի, որովհետև դրա կարիքն այլևս չկար, ոչ թե նրա համար, որ մտածում էի, որ դուք կորոշեք Սահմանադրություն փոխել, ես պետք է դեսպան դառնամ, հետո էլ՝ նախագահի թեկնածու: Այդ հարցը 2011թ. ինձ համար դրված չէր»,- եզրափակել է Սարգսյանը:

website by Sargssyan