Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Անտառը հոշոտում են

 

ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ–ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296–րդ հոդվածի 3–րդ մասի, 308–րդ հոդվածի 2–րդ մասի, 311–րդ հոդվածի 2–րդ մասի և 312–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 4 քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից պլանավորված և բազմածավալ քննչական գործողությունների, ՀՀ ԿԱ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման, նախաքննության ընթացքում իրականացվող դատախազական համապատասխան ներգործության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել 13 անձինք, որոնց թվում են.

– ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով, 324–րդ հոդվածի 2–րդ մասով, 314–րդ հոդվածի 1–ին մասով, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

– ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38–311–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով՝ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

– ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324–րդ հոդվածի 2–րդ մասով, 314–րդ հոդվածի 1–ին մասով՝ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

– «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312–րդ հոդվածի 2–րդ մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետագայում կիրառվել է գրավ,

– ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նախկին տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38–312–րդ հոդվածի 2–րդ մասով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,

– ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալին կաշառք ստանալու հարցում օժանդակած անձը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38–311–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,

– ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով (3 դրվագ), 308–րդ հոդվածի 1–ին մասով և 314–րդ հոդվածի 1–ին մասով, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

– «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 3 անտառապետեր ՀՀ քրեական օրենսգրքի 312–րդ հոդվածի 2–րդ մասով, որոնցից 2–ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 1–ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին.

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին մասով և 314–րդ հոդվածի 1–ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

ՀՀ քրեական օրենսգրքի 312–րդ հոդվածով (5 դրվագ) և 296–րդ հոդվածի 1–ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի ծառահատումներ կատարելու համար թույլտվություն ստանալու համար

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության պաշտոնատար անձանց կաշառք տված անձին, որի նկատմամբ քննիչի միջնորդության հիման վրա դատարանը որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ միաժամանակ թույլատրելի ճանաչելով գրավը, սակայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության անտառապահը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311–ի 3–րդ մասի 2–րդ կետով (դրվագ 5), որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառած վնասի չափը պարզելու նպատակով քրեական գործով «Հայանտառ» ՊՈԱԿ–ի մի շարք անտառտնտեսություններում նշանակվել են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է.

1. «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 9 միլիոն 771750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է.

2. «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 12 միլիոն 490500 ՀՀ դրամ.

3. «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 99 միլիոն 845583 ՀՀ դրամ.

4. «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 97 միլիոն 174500 ՀՀ դրամ

5. «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 428 միլիոն 667000 ՀՀ դրամ.

6. «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 637 միլիոն 959000 ՀՀ դրամ.

7. «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 128 միլիոն 238000 ՀՀ դրամ.

8. «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378250 ՀՀ դրամ:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց պարզելու, յուրաքանչյուր անձի արարքին համարժեք իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ:

website by Sargssyan