Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

ԱՄՆ-ում երեք հայեր մեղադրվում են ապօրինի ճանապարհով վիզաներ տրամադրելու մեջ

 

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայտնել է երեք հայի դեմ մեղադրանք առաջադրելու մասին, ովքեր կեղծ վիզաներ են տրամադրել Հայաստանի քաղաքացիներին, «Արմենպրես»-ի  այս մասին գրում է Washington Post-ը:

47-ամյա Ստելա Բոյաջյանը Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանը Գլենդելից և 41-ամյա Դիանա Գրիգորյանը Հայաստանից Նյու Յորքում մեղադրվել են 15 կետերով: Նրանց ներկայացվել են մեղադրանքներ վիզաների կեղծման, Միացյալ Նահանգների նկատմամբ խաբեբայության, ինչպես նաև անօրինական ճանապարհով հաճախորդների՝ ԱՄՆ բերելու համար: Բացի այդ, Բոյաջյանի դեմ հավելյալ մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման և անձնական տվյալների գողության, իսկ Գրիգորյանի դեմ՝ նաև փողերի լվացման գործով:

Բոյաջյանը Հայաստանի քաղաքացիներին բերել է ԱՄՆ՝ պնդելով, թե նրանք ժողովրդական համույթների անդամներ են, հետևաբար բավարարում են P-3 վիզայի պահանջներին: P-3 վիզան թույլ է տալիս օտարերկրացիներին ժամանակավորապես մեկնել ԱՄՆ՝ ելույթ ունենալու, դասավանդելու կամ մարզելու:

Գործող սխեմայի շրջանակում՝ Բոյաջյանը ղեկավարել է ոչ կոմերցիոն մի կազմակերպություն, որը կոչվել է Big Apple Music Awards հիմնադրամ: Նա Հայաստանի քաղաքացիներից պահանջել է 3-15 հազար ԱՄՆ դոլար կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու համար:

Բացի այդ, կազմակերպել է լուսանկարահանումներ, որտեղ հայերը կրել են ավանդական ժողովրդական հագուստ՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք կատարողներ և ուսուցիչներ են, որպեսզի վերջիններս կարողանան անցնել ԱՄՆ վիզայի հարցազրույցները: Արդարադատության նախարարության տվյալներով՝ որոշ հայեր գերակատարել են ԱՄՆ-ում մնալու ժամկետը և անօրինական կերպով շարունակում են մնալ Միացյալ Նահանգներում:

«Ինչպես նշվում է մեղադրական եզրակացությունում, մեղադրյալները բեմադրել են խարդախության սխեման՝ վիզայի դիմորդներին հագցնելով ավանդական պարային հագուստներ և ստեղծելով կեղծ համերգային պաստառներ՝ խաբելու կառավարական ծրագրին, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես մուտք գործել ԱՄՆ որպես արտիստ»,- հայտնել է դատախազ Ռիչարդ Փ.  Դոնոհյուն՝ հավելելով, որ նրանք ենթարկվելու են պատասխանատվության:

 

website by Sargssyan