Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ կչեղարկվեն

Տնտեսական գործունեության դեմ ուղղված մի քանի հանցագործություններ կապաքրեականացվեն՝ որոշ արարքներ քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ, իսկ որոշներն էլ՝ քաղաքացիաիրավական: Սրա համար մշակվել է նախագծերի փաթեթ:

Նպատակը տնտեսական աճի և գործարարության զարգացման, Քրեական օրենսգրքով միայն հանրային վտանգավորության որոշակի աստիճան ունեցող արարքների նախատեսման և քրեադատավարական ռեսուրսների խնայողությունն է:

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում իրավական հիմքեր կստեղծվեն գործարարության զարգացման և խրախուսման, Քրեական օրենսգրքի բեռնաթափման, ցածր հանրային վտանգավորություն ունեցող արարքների ապաքրեականացման և քրեադատավարական ռեսուրսների խնայողության համար:

Տնտեսական որոշ հանցագործությունների ապաքրեականացման անհրաժեշտությունը բազմիցս ընդգծվել է ինչպես վարչապետին կից գործող փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդում, այնպես էլ՝ գիտական շրջանակներում: Իսկ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի նախագծով մի շարք հանցավոր արարքներ արդեն նախատեսված չեն:

Գործող Քրեական օրենսգրքի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գլուխը բավական ծանրաբեռնված է և պարունակում է հանցանքներ, որոնք ընկնում են Քրեական օրենսգրքի այլ հանցակազմերի ներքո, ինչպես նաև ցածր հանրային վտանգավորության պատճառով կարող են արդյունավետորեն կարգավորվել քաղաքացիաիրավական կամ վարչական պատասխանատվության դաշտում:

Մասնավորապես, կեղծ գովազդի հոդվածով, ըստ www.court.am կայքում հրապարակված դատական վիճակագրության՝ վերջին տարիներին որևէ քրեական գործ դատարան չի տարվել: Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների՝ 2015–2017 թվականներին անգամ որևէ հանցադեպ չի գրանցվել: Բացի այդ, նշված բնագավառի նկատմամբ արդեն իսկ գործում են պետական վերահսկողության արդյունավետ կառուցակարգեր: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է նշված արարքը տանել վարչական պատասխանատվության տիրույթ:

Բացառապես քաղաքացիաիրավական բնույթ ունեն ապրանքային նշանի ապօրինի օգտագործման և վարկի ոչ նպատակային օգտագործման հետ կապված հարաբերությունները, որոնց հետ կապված ևս քրեական գործեր գրեթե չեն քննվում դատարանների կողմից: Ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետ կապված 2014–2017 թվականներին գրանցված մի քանի դեպքից որևէ մեկով գործը դատարան չի հասել՝ քրեական գործի հարուցումը մերժելու, բողոքի բացակայության, գործը կասեցնելու կամ հանցադեպի բացակայության հետևանքով հաշվառումից հանվելու պատճառով: Իսկ վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ հոդվածով նշված տարիների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ:

Ըստ այդմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191–րդ՝ վարկը ոչ նպատակային օգտագործելը, 197–րդ՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը, 198–րդ՝ կեղծ գովազդը, 207–րդ՝ կեղծ գինի, օղի կամ ալկոհոլային այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև 210–211–րդ և 213–րդ հոդվածներն ուժը կորցրած կճանաչվեն:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan