Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

Ղարաբաղյան շարժում. երեսուն տարիների հեռվից

 

«Փաստ» օրաթերթի հյուրն է Գերագույն խորհրդի նախագահի նախկին տեղակալ Կարապետ Ռուբինյանը

 

Պարոն Ռուբինյան, լրանում է ղարաբաղյան շարժման 30 տարին: Տարիների հեռվից այն ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի: Ի՞նչ էր նշանակում այն ժամանակ և ի՞նչ է նշանակում այսօր:

– Այն ժամանակ դա չլսված, չտեսնված բան էր: Երբ ամբողջ ժողովուրդը հանուն արդարության, հանուն Ղարաբաղի ոտքի կանգնեց: Եվ ձևավորվեց եղբայրության, հավասարության մի այնպիսի մթնոլորտ, որը մինչ այդ ոչ ոք չէր տեսել:

Հիմա՝ 30 տարի անց, պետք է պարզապես արձանագրենք թե՛ ազգային այդ զարթոնքը, թե՛ ազգային ոգու միասնական դրսևորումները:

Նաև, ցավոք, պետք է նշենք, թե այս տարիների ընթացքում ինչպես այդ ամենը մսխվեց, գնաց: Եվ այժմ կանգնած ենք հիվանդ հասարակություն ունենալու փաստի առջև, որն իր մեջ ուժ չի գտնում մի խումբ թափթփուկներից, գողերից, թալանչիներից, ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքները յուրաքանչյուր քայլափոխի ոտնահարողներից ազատվելու:

 

Որակական ինչ–ինչ փոփոխությո՞ւն է տեղի ունեցել մեր ժողովրդի մեջ: Նույն այն ժողովուրդը չէ՞, ինչ 30 տարի առաջ էր: Ինչո՞ւ է այսօր այսքան խեղճացած, այսքան ստրկամիտ դարձած…

– Չկա այնպիսի հասարակություն, որը 30 տարիների ընթացքում չփոխվի: Նույնիսկ՝ բնականորեն զարգացող հասարակությունները: Քանզի սերունդ է փոխվում: Իսկ մեր պարագայում եղան նաև անբնական երևույթներ: Առաջինը զանգվածային արտագաղթն է, որն էականորեն փոխել է հասարակության որակը: Չէ՞ որ արտագաղթողների ճնշող մեծամասնությունը և՛ քաղաքականապես, և՛ ֆիզիկապես ակտիվ զանգվածն էր, որը չէր վախենում նոր երկրում նոր կյանք ստեղծել:

Սակայն սրա հետ միասին անարդար կլինի չնշել, որ մենք ունենք նաև անկախության սերունդ, որի մի մասը ստացել է լավագույն կրթություն: Եվ մեր սպասելիքները դրանց հետ պետք է կապենք:

Անշուշտ, երիտասարդների մի մասն էլ ստացել է «հանրապետականների» կրթություն, որոնց համար արժեքը ամեն գնով կարիերա ստեղծելն է և փող դիզելը: Սա էլ չպետք է մոռանանք:

 

Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ի՞նչը կարելի էր այնպես չանել, որ այն ժամանակ արեցինք:

– Պետք էր շատ ավելի նվիրված լինել ժողովրդավարության գաղափարին: Եվ տարբեր պատրվակներով պայմանավորված (գուցե օբյեկտիվ հանգամանքներ ևս լինում էին)՝ չարդարացնել նահանջը ժողովրդավարությունից:

Շարժումը հաճախ քաղաքական միասնական տեսլական չուներ, և նրանում կային մարդիկ, ովքեր Հայաստանն առավել ոչ թե ժողովրդավարական երկիր էին տեսնում, այլ՝ երկիր, որտեղ կարելի է նաև առաջնորդվել կամային որոշումներվ:

Այս հարցում իր դերը խաղաց նաև պատերազմական վիճակը, այն թելադրեց, որպեսզի կենտրոնանա իշխանությունը: Սա էլ հանգեցրեց իշխանության բացարձակացմանը:

 

Եվ՝ ցավոտ հարցը: Գուցե ձեզ համար ևս՝ ցավոտ: Ճի՞շտ էր Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականը: Որով իշխանությունից հրաժարվեց ողջ ՀՀՇ–ն:

– Ճիշտ կլիներ, որպեսզի խնդրահարույց ընտրությունների նկատմամբ նման վերաբերմունք չդրսևորվեր: Եվ թույլ չտրվեր, որ պարտադրվեին կեղծված ընտրության արդյունքները: Բայց եթե անգամ դա արվել էր, ապա չէր կարելի այդպես թողնել ու գնալ. ինչ կլինի՝ կլինի:

Հարկավոր էր կազմակերպել խորհրդարանական արտահերթ արդար ընտրություններ, որից հետո նոր միայն հրաժարական տալ: Երաշխիք ունենալով, որ նոր խորհրդարանի առկայությամբ տեղի կունենան նաև արդար նախագահական ընտրություններ:

Եվ մենք տեսանք, թե հրաժարականը ա՛յդ ձևով և ա՛յդ պահին ինչի հանգեցրեց: Տեսանք, թե ինչ որակի մարդիկ եկան իշխանության: Եվ որոնք մինչ օրս ամեն գնով կառչած են մնում աթոռից:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan