Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

Նաիրա Զոհրաբյան. «Հանրային խորհուրդը մեռելածին է, նրան լսող չկա, ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը խորհրդի կարիք չունեն»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Եթե կառավարության խնդիրը թոշակառուների ակումբ ստեղծելն է և մարդկանց աշխատանքի տեղավորելը, հենց այդպես էլ ասեք: Այս մասին այսօր՝ փետրվարի 8–ին, «Հանրային խորհրդի մասին» օրենքի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշատակեց, որ իր գործունեության ընթացքում Հանրային խորհուրդը տվել է բազմաթիվ առաջարկություններ տարբեր կարևոր խնդիրների վերաբերյալ, սակայն դրանք ոչ մի արժեք չեն ունեցել:

«Հանրային խորհուրդն առաջարկել է եթերը մաքրել անորակ հաղորդումներից, սերիալներից. զրո արձագանք, թքած են ունեցել Հանրային խորհրդի առաջարկի վրա:

Հանրային խորհուրդը լրջորեն քննարկեց սուպերմարկետները սահմանափակելու խնդիրը, որ փոքր խանութները ևս կարողանան աշխատել: Բայց այսօր ունենք սուպերմարկետների ցանցի ընդլայնում: 2015–ին ՀԽ–ն քննարկեց համայնքների խոշորացման խնդիրը, նշվեց, որ սա աղետ է, տանելու է համայնքների կործանման: ՀԽ նախագահը դա համարեց արտագաղթին նպաստող, բայց էլի ոչ ոք բանի տեղ չի դրել:

Հիմա խորհուրդնե՞րն են եղել անորակ, որ անարձագանք են մնացել, որից կարող ենք ենթադրել, որ այդ խորհուրդը եղել է պորտաբույծ, կամ այդ խորհուրդները լսող չկա:

Թքած են ունեցել այդ կառույցի խորհուրդների վրա: Եթե այսքան տարի այդ խորհուրդները որևէ մեկին պետք չեն եղել, ինչո՞ւ եք որոշել, որ աշխատակազմը ավելացնելուց հետո այդ կառույցը հանկարծ դառնալու է այնպիսին, որ նրա խորհուրդները սկսելու են կառավարությանը հետաքրքրել»,–ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Ամփոփելով իր խոսքը, Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Հանրային խորհուրդը եղել է մեռելածին ոչ թե այն պատճառով, որ այդ կառույցում մարդիկ պրոֆեսիոնալ չեն, այլ այն պատճառով, որ ոչ մեր երկրի նախագահը, ոչ վարչապետը խորհուրդների կարիք չունեն:

 

website by Sargssyan