Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

Արթուր Հովհաննիսյանը փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը խնդրահարույց չի համարում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը դատական նիստերի ընթացքում փաստաբանների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մեջ վտանգ չի տեսնում:

Նրա կարծիքով բարեխիղճ փաստաբանների համար դա խնդրահարույց չի լինի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է, որ նորմալ է վերաբերվում փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելուն: 

«Դատական տուգանքը, կարծում եմ, կարող է արդյունավետ աշխատել դատական նիստի բնականոն գործընթացը ապահովելու համար։ Ավելի խիստ պատժամիջոցներ էին քննարկում, որոնց ես ինքս դեմ եմ ներկա եղել։ Երկրներ կան, որտեղ կալանք պատժամիջոցն է կիրառվում»,- նշել է նա։

Պաշտոնյան նկատել է, որ միայն փաստաբանների նկատմամբ չէ, որ սանկցիա է կիրառվում: Ապագայում նաև դատախազների նկատմամբ է նախատեսվելու նման սանկցիա կիրառել։

Դիտարկմանը, թե դատախազներն ի պաշտոնե կաշկանդված են, բողոքի նշաններ ցույց չեն տալիս, մինչդեռ փաստաբաններն արդեն երկու օր է՝ գործադուլ են իրականացնում, Հովհաննիսյանը արձագանքել , թե փաստաբանների կողմից դատական նիստերին չներկայանալը նշանակում է, որ նրանք պատշաճ և բարեխիղճ չեն կատարել իրենց պարտականությունները։

«Օրենքով նախատեսված է փաստաբանի երդումը, որ պարտավոր է պատշաճ ու բարեխիղճ կատարել իր պարտականությունները, պաշտպանել իր վստահորդի օրինական շահերը: Հիմա գործադուլը մի կողմից, մյուս կողմից էլ վստահորդի շահերը, արդյոք այստեղ խնդիր չկա՞», -նկատել է փոխնախարարը։

Նա հավելել է, որ փաստաբանի տեսանկյունից նայելով, ինքը  որևէ խնդիր չի տեսնում, որովհետև  փորձը ցույց է տալիս, որ եթե փաստաբանը կարող է իր վստահորդի շահերը լավ պաշտպանել՝ առանց խախտելու դատավարական կանոնները, ուստի որևէ խնդիր չի առաջանա։ Նրա խոսքով՝ դատարանը արհեստական  սանկցիաներ երբևէ չի կիրառել, դրա համար բարեխիղճ փաստաբանի համար այս սանկցիաները բացարձակապես վտանգ չեն ներկայացնում:  

website by Sargssyan