Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Պատգամավորները կոչ են անում դատարանում փաստաբանների հարցում գնալ փոխզիջման

 

ԱԺ մի խումբ պատգամավորներ իրենց մտահոգություններ են հայտնում դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամի չափով կարգապահական տույժ կիրառելու դրույթի վերաբերյալ, որը հանվել է Դատական օրենսգրքից և ներառվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ իրենք ստացել են Փաստաբանների պալատի կոչը՝ ուղղված խորհրդարանին, որ նման կարգավորմամբ նախագիծը չի կարելի ընդունել:

«Ես մեկ անգամ ևս կառավարությանը կոչ եմ անում հանդիպել փաստաբաններին, քանի որ այս նախագիծը ոչ միայն բովանդակային առումով է խնդրահարույց, այլ նաև հակասություններ ունի Սահմանադրության հետ: Ի վերջո, որևէ մեկը իրավունք չունի կանոնակարգ խախտել և առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բերել երկու նոր նախագիծ, որոնց դրույթներն առաջին ընթերցմամբ չեն քննարկվել:

Այս դրույթները հետագայում Եվրոպական դատարանում դառնալու են լրջագույն վիճարկման առարկա: Փաստաբանների անկախության հետ կապված խնդիր կա: Դատավորը չի կարող սանկցիա կիրառել և փաստաբանի անկախությունը սահմանափակել: Հորդորում եմ այս նախագիծը քվեարկության չդնել, հորդորում եմ սա սկզբունքի հարց չսարքել և կրկին քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- նշել է Զոհրաբյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է կառավարությունն այսպիսի հրատապությամբ ցանկանում անցկացնել փաստաբաններին տուգանելու վերաբերյալ դրույթը: Նա նկատեց, որ նախագիծը ներկայացնելու ընթացքում չի երաշխավորվել, որ այդ դրույթն ընդունելուց հետո այն չի չարաշահվելու:

«Ես կարծում եմ, որ չարաշահվելու է այս դրույթը, որովհետև մեր դատական իշխանությունը դեռևս պատրաստ չէ նման իշխանություն ստանալու: Մենք նաև հիմնավորումներ չենք ստացել, թե ինչով է պայմանավորված փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթի ընդունումը»,- ընդգծեց Մարուքյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտնեց, որ իրենք հանդիպել են Փաստաբանների պալատի նախագահի հետ, քննարկել հարցը և եկել եզրահանգման, որ իսկապես կա խնդիր, բայց նաև կա հնարավորություն հարցը կոմպրոմիսային ճանապարհով լուծել: 

«Ես կարծում եմ տեղի չէ առանց համաձայնեցնելու այս հարցը բերել այստեղ, արագ քննարկել ու անցկացնել: Քանի որ փաստաբանները, հասկանալով խնդրի էությունը, պատրաստ են գնալ կոմպրոմիսի, իրենք էլ ունեն առաջարկներ ներկայացնելու, կարծում եմ, որ այնքան էլ հրատապ չէ, որ այս հարցը հենց հիմա լուծվի: Ես կարծում եմ պետք չէ ավելորդ լարվածություն առաջացնել, որևէ խանգարող հանգամանք չկա, որ այս հարցը հանգիստ քննարկենք»,- նշեց Ռուստամյանը:

Պատգամավորի համար հասկանալի չէ առաջարկվող լուծումը, թե դատավորը պետք է փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնի:

«Եթե դատավորը կողմերից մեկն է, ինչո՞ւ նա պետք է որոշի՝ ինչպիսի սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ: Այստեղ անաչառության սկզբունքը խախտվելու է, և արդարադատության մասին խոսք լինել չի կարող:

Բացի այդ, եթե փաստաբանին, օրինակ, 100 հազար դրամով տուգանելու մասին որոշում կայացվի, դա կարող է համարվել քրեական պատժատեսակ, և փաստաբանները դա կարող են վիճարկել միջազգային դատարանում:

Ցանկացած փաստաբան կարող է նման դեպքերում դիմել միջազգային դատարան և Հայաստանի դեմ վճիռները շատանան, ինչը մեզ բոլորովին պետք չէ»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական դատավարության մասին օրենսգիրքը և հարակից նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է խորհրդարանի կողմից և փետրվարի 9-ին կդրվի քվեարկության:

website by Sargssyan