Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Ռուս նախկին գործակալները Ռուսաստանի ու Թրամփի դե՞մ

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ամերիկյան մամուլը պնդում է, թե 1970–ականների Ուոթերգեյթի սկանդալից ի վեր՝ Սպիտակ տան և երկրի օրենսդիր/իրավապահ և հետախուզական հաստատությունների միջև երբևէ այնպիսի լարված հարաբերություններ չեն եղել, ինչպիսիք ներկայում են ձևավորվել:

Ավելին՝ բոլորն են շեշտում այն հանգամանքը, որ երբևէ ԱՄՆ ոչ մի նախագահ չի մեղադրել ՀԴԲ–ին՝ տևական կերպով իր դեմ աշխատելու և իրողությունները կեղծելու մեջ, ինչպես Թրամփն է ներկայում վարվում: Այս պատմությունն, ի դեպ, ընթացք առավ դեռ անցած ուրբաթ, երբ Դոնալդ Թրամփը հրապարակեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գաղտնի Մեմորանդումը, ըստ որի՝ իր դեմ հետաքննություն սկսելու առաջին ամիսներին ՀԴԲ–ն հենվել է ոչ թե սեփական փաստերի, այլ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ֆինանսավորած մի զեկույցի վրա։

Մի բան, որ իրականում նորություն էլ չէր, և որի մասին Թրամփը մշտապես է բարձրաձայնել: Խնդիրն այն է, որ այս գործին վերաբերող բոլոր փաստերը մի տեղում են հավաքված, և շատ ավելի արտահայտիչ է դառում այն, ինչն, օրինակ, Fox News–ը դեմոկրատական ցինիզմ որակեց:

Ինչո՞ւ. որովհետև Մեմորանդումն ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ ԱՄՆ դեմոկրատները դեռ ռուսական case–ից էլ շատ առաջին էին Թրամփին խոշորացույցի տակ վերցրել և իրենց կողմից ֆինանսավորվող Fusion GPS–ին առաջին իսկ օրերին էին Թրամփին սևացնող տեղեկություններ պատվիրել: Ընդ որում՝ ոչ միայն ԱՄՆ–ի ներսում, այլև դրսում:

Fusion GPS–ն էլ այդ նպատակով բրիտանական նախկին հետախույզ Քրիստոֆեր Սթիլին է վարձել, որը հայտնի է ոչ միայն իր անթաքույց հակաթրամփյան հայացքներով, այլև, ինչպես պարզվում է, ոչ պրոֆեսիոնալիզմով:

ԱՄՆ դեմոկրատների պատվերն ի կատար ածելու նպատակով այս մարդը վարձել է ռուս գործակալների և հիմնականում նրանց փչոցներն է փաստերի տեսքով շարադրել: Ընդ որում, հայտնի չէ՝ արդյո՞ք այդ մարդիկ իսկապես ռուսական հետախուզության էքսաշխատակիցներ են եղել, թե՞ ռուսներն ուղղակի ծիծաղել են Սթիլի ու ամերիկյան ողջ իսթեբլիշմենթի դեմքին:

Ակնհայտ է նաև աներևակայելի փնթի աշխատաձևը, ինչին 3–րդ աշխարհի երկրներում էլ չես հանդիպի. պարզվում է՝ Թրամփի դոսյեն ՀԴԲ–ում է հայտնվել ոչ թե, օրինակ, դրա որևէ աշխատակցի միջոցով, այլ արդարադատության փոխնախարար Բրյուս Օրայի ձեռքով, որն էլ դա Fusion GPS–ում աշխատող իր կնոջից է ստացել: Եվ այդքանից հետո ՀԴԲ–ն ոչ թե Թրամփի դոսյեն է ստուգել, այլև, օրենքի ակնհայտ չարաշահմամբ, միանգամից է սկսել լրտեսել նախագահի թեկնածու Թրամփին:

Հետևել է նրա ու իր թիմի յուրաքանչյուր քայլին, գաղտնալսել նրա նախընտրական շտաբի բոլոր հեռախոսները՝ առանց ԱՄՆ արտաքին հետախուզության գործունեությունը վերահսկող դատարանի՝ FISC–ի թույլտվությունն ունենալու: Զարմանալին այն է, որ այս ամենը շարունակվել է նաև ընտրություններից հետո, և գաղտնալսումը չի դադարել նույնիսկ Թրամփի պաշտոնավարման սկզբում (փաստորեն, մարդը հոգեկան հիվանդ չէր, երբ հայտարարում էր դրա մասին, իսկ ոմանք հեգնում էին):

Չխոսենք արդեն դեմոկրատներ–ամերիկյան մեդիա կեղտոտ համագործակցության մասին, որի վերաբերյալ Թրամփը նույնպես հաճախ էր խոսում, և որն այս փաստաթղթով հաստատված փաստ է դառնում (Քրիստոֆեր Սթիլն անձամբ է New York Times–ին, Washington Post–ին, Yahoo News–ին, Google News–ին, New Yorker–ին և CNN–ին ապահովել համապատասխան լուրերով, որն իրականում ինչ–որ նախկին ռուս հետախույզների հորինած կամ դեռևս ճշտելու ենթակա տեղեկատվություն է եղել և որի հիմքով մի ամբողջ երկիր է արդեն 2 տարի՝ կաթվածահար եղել) այլևս:

Ի դեպ, դեմոկրատները հայտարարել են, թե իրենք էլ իրե՛նց հերթին են պատրաստվում հանդես գալ ինչ–որ պատասխան փաստաթղթով: Ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը, ինչ բովանդակությամբ՝ դեռ վաղ է ասել: Փաստն այն է, որ չի բացառվում՝ Թրամփը ՀԴԲ–ի և մյուս կառույցներին կատմամբ հետաքննություն սկսելու համաձայնություն տա, ինչն, իհարկե, հիմար վիճակի մեջ կդնի շատերին:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan