Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին չի հավատում իր ազատ արձակմանը

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ով քաղաքական դրդապատճառներով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, չի հավատում Ադրբեջանի արդարադատությանը, որ վաղաժամ ազատ արձակելու որոշում է կայացրել, գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Դատերն ընթանում են անօրինականություններով, այդ պատճառով էլ ես չեմ հավատում իմ ազատ արձակման մասին լուրերին»,- գործակալության հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր լրագրողը:

Աֆղան Մուխտարլին նշել է նաև, որ տեղյակ է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իր գործի շուրջ տարվող լուրջ աշխատանքի մասին:

«Ամեն ինչ կախված է երկրի նախագահի որոշումից: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի նա»,- նշել է Մուխտարլին:

Աֆղան Մուխտարլին փետրվարի 8-ին երկու օրով բանտից ազատ է արձակվել հարազատների քառասունքին մասնակցելու համար:

2017 թ. դեկտեմբերի 31-ին Զաքաթալայի շրջանում գտվող տանը մահացած էին գտել Աֆղան Մուխտարլիի քրոջը և երկու զարմիկներին:

Ադրբեջանական ոստիկանության հայտնած պաշտոնական վարկածի համաձայն` նրանց մահվան պատճառը եղել էր գազի արտահոսքը:

Լրագրող Աֆղան Մուխթարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Մուխթարլիի փաստաբանի ներկայացրած բողոքարկումը մերժվել էր, նա բողոքը ներկայացրել էր արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը վստահ է, որ կալանավայրում լրագրողը ոստիկանների կողմից ենթարկվում է ծեծի և տանջանքների:

Աֆղան Մուխտարլիի ձերբակալությունը որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն ալիևյան ռեժիմն ամեն գնով սաստում է խոսքի ազատությունը, հրաժարվում է հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններն ու շարունակում է անօրինական ձերբակալությունները:

website by Sargssyan