Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Ճակատագրի հեգնանք կամ՝ Դամասկոսի «ջեք–փոթը»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեկ հանդես է եկել սիրիական Աֆրինում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի միջանկյալ արդյունքների հրապարակմամբ: Ըստ այդմ՝ Անկարային հաջողվել է Սիրիայի հյուսիսում չեզոքացնել շուրջ 29 քրդական թիրախ (զինապահեստ, հենակետ, ռազմական կառույցներ և այլն), ինչպես նաև՝ 999 զինյալների ոչնչացնել:

Հայտարարվել է նաև, որ թուրքական բանակն այսքանով չի սահմանափակվի և ռազմական գործողությունը նախապես հաստատված պլանի համաձայն կյանքի կկոչի: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է սուր քննադատության ենթարկել ԱՄՆ–ին՝ հայտարարելով, թե ինչպես դեմոկրատ Օբաման, այնպես էլ հանրապետական Թրամփի վարչակազմը Սիրիայում դավաճանել են ՆԱՏՕ–ի իրենց դաշնակցին և, անընդհատ օժանդակելով քուրդ ահաբեկիչներին, անվստահություն են սերմանել իրենց նկատմամբ:

Ավելին՝ Էրդողանը հայտարարել է, թե չի պատրաստվում ԱՄՆ–ի հետ քննարկել իր գործողությունները և Վաշինգտոնից պահանջել է հեռանալ Մանբիջից: «Ինչո՞ւ են ամերիկյան զորքերն այդտեղ: Հեռացե՛ք այդտեղից: Ո՞վ է ձեզ այդտեղ հրավիրել՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատնե՞րը, Քրդական բանվորական կուսակցությո՞ւնը: Դո՛ւք եք դրանց այդտեղ տարել և այժմ էլ մեզնից պահանջում եք ոչ միայն Աֆրինից հեռանալ, այլև չմոտենալ Մանբիջին: Մենք կհասնե՛նք Մանբիջ և այդ տարածքը կվերադարձնենք իրական տերերին:

Դա՛ է մեր տարբերությունը»,– հայտարարել է Էրդողանը՝ խորամանկորեն ընդգծելով, թե քուրդ ահաբեկիչներից մաքրված տարածքների նկատմամբ Անկարան որևէ հավակնություն չունի, մյուս կողմից էլ շեշտելով, որ Վաշինգտոնը բոլորի հետ խնդիրներ ունի: «Ձեր պահվածքը նշանակում է, որ դուք միայն Դամասկոսի հետ խնդիր չունեք: Դուք ծրագրեր ունեք Թուրքիայի, Իրանի հետ կապված, ինչու ոչ՝ նաև Ռուսաստանի դեմ: Բայց մենք չենք ընկրկելու և չենք փոխելու մեր դիրքորոշումը»,– Վատիկանից վերադառնալուն պես՝ Անկարայում հայտարարել է Էրդողանը: Հետաքրքիր է, որ Թուրքիայի նախագահն այսօրինակ ելույթով է հանդես գալիս մի համատեքստում, երբ.

ա. սիրիական բանակը ձեռնամուխ է եղել Սիրիայի հյուսիսում Հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայմանը, ինչը ոչ միայն համարյա կզրոյացնի թուրքական հրթիռներից եկող վտանգը, այլև Սիրիայի սուվերենությունը նաև Թուրքիայի՛ց պաշտպանելու կարևոր ուղերձ կդառնա, որին, ի դեպ, ճիշտ ԱՄՆ–ի նմանությամբ, ոչ ոք Սիրիա չի հրավիրել,

բ. երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երեկ՝ նաև ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոհերինին, զգուշացրին Թուրքիային՝ ահաբեկչական պայքարը Սիրիայի սուվերենության դեմ ոտնձգության չվերածելու վերաբերյալ,

գ. երբ ՌԴ նախագահ Վլ. Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին 2 օր առաջ էին հեռախոսազրույցի ընթացքում ընդհանուր հայտարարի եկել այն հարցի շուրջ, թե՝ «Ահաբեկիչներին վերազինելու և Սիրիան մասնատելու ուղղությամբ որոշ երկրների քայլերը մտահոգիչ են և հերթական անգամ են ապացուցում այն ճշմարտությունը, որ Սիրիայում ցանկացած օտարերկրյա ուժերի ներկայությունը պահանջում է այդ երկրի կառավարության կամ ՄԱԿ–ի ԱԽ թույլտվությունը»,

դ. Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերն այս հանգստյան օրերին պատրաստվում է Ստամբուլ այցելել, իսկ պետքարտուղար Թիլերսոնն արդեն հաջորդ շաբաթվա սկզբում է մտադիր Անկարա ժամանել:

Վերոշարադրյալ ինչ–որ դրվագներում առաջին հայացքից կթվա, թե հանգամանքները Թուրքիայի օգտին են ձևավորվել: Բայց պարզից էլ պարզ է, որ այս իրավիճակում միակ շահող կողմը Սիրիան է (իսկ գլխավոր լուզերը՝ քրդերը), որի տարածքային ամբողջականության և սուվերենության հարգման մասին այժմ արդեն բոլորն են խոսում՝ տարածաշրջանային խաղացողներից մինչև Բրյուսել:

Հասկանալի է, իհարկե, որ իրերի նման դասավորվածությունը նաև ԱՄՆ–ի շահերին է հարվածում, որի գլխավորած միջազգային կոալիցիային նաև ԵՄ առանձին երկրներ են անդամակցում: Բայց դա արդեն ճակատագրի հեգնանքն է և պաշտոնական Դամասկոսին բաժին ընկած «ջեք–փոթը»: Եթե մի բան չի կարելի Անկարային, չի կարելի նաև մյուսներին: Մանավանդ՝ իրենց իսկ հայտարարած չափանիշներից ելնելով…

 

 

Գոհար Սիմոնյան

website by Sargssyan