Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Հանցագործությունը կատարեցին, բայց հետո տեսան, որ ճահճի մեջ են լողում

 

«Փաստ» օրաթերթը «Վալլեքսի» խնդրի մասին

 

«Վալլեքս» գրուպն օրեր առաջ հայտարարություն տարածեց Թեղուտի հանքի շահագործումն անժամկետ դադարեցնելու մասին:

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ընկերության որոշման մեջ երկու պատճառ է տեսնում:

«Առաջինն, ըստ իս, այն է, որ հանքանյութում իրենց ուզած նյութերից քիչ կա: Որքա՞ն շատ պետք է շահագործեն, որ կարողանան խոշոր շահույթներ ստանալ: Երկրորդ խնդիրը պոչամբարն է, որն անկայուն վիճակում է: Ծանր մետաղները լցվել են մարդկանց այգիներն ու բանջարանոցները: Հիմա իրենք ասում են, որ տարեկան 7 մլն տոննա հանքաքար են մշակել, բայց իրականում 8–ից ավել են մշակել:

Բացի այդ՝ հաշվեք, որ յուրաքանչյուր տոննայի համար նրանք մոտ չորս տոննա ջուր են խառնում, իսկ առանձին տեղերում՝ հինգ: Այդ ամենը լցվում է պոչամբարը, որ պաշտպանիչ պատվար չունի: Իսկ այն պատվարը, որը կա, ուղղակի հողից պատրաստված մի թումբ է: Եթե պոչամբարի պայթյունի հետևանքով խոշոր աղետ և զոհեր լինեն, որքան էլ պաշտպանողներ լինեն, անպայման դատարանի առաջ կկանգնեն»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հ. Սանասարյանը:

Նա ընդգծեց, որ իր հեղինակած «Աղետաբեր Թեղուտ» գրքում մանրամասն անդրադարձել է բոլոր խնդիրներին.

«Անգամ «Համաշխարհային բանկը», որը մարդասիրական մղումներ ու լավ համբավ չունի, 2016 թվականին հայտարարեց, որ պոչամբարի շահագործումը վտանգավոր է: Հիշենք նաև, որ 2017 թ. հոկտեմբերին դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) Pension Denmark կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցրեց դեռևս 2013 թ. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը:

Իրենք («Վալլեքս»,– խմբ.) համարձակորեն այդ հանցագործությունը կատարեցին, բայց հետո տեսան, որ ճահճի մեջ են լողում: Իրենք չէին պատկերացնում, որ այսպիսի փաստերի առաջ պետք է կանգնեն: Տեղի բնակիչները նաև պատմում են, որ կենդանիների կղանքը սպիտակ գույն ունի: Կենդանիները ջուր են խմում Շնող գետից և պոչհանքը այդպիսի ազդեցություն է ունենում նրանց վրա: Իսկ մարդիկ իրենց այգիները ջրում են, հետո առավոտը գալիս ու տեսնում, որ իրենց դաշտում պոչհանքը նստած է: Այսինքն՝ ջուրը ներծծվել է հողի մեջ, իսկ պոչհանքը նստել հողի մակերեսին»:

Հակոբ Սանասարյանը նշեց, որ ընկերության կողմից ներկայացված նախագծի մեջ բազմաթիվ թերություններ կան, որոնց մասին ևս մատնանշված է գրքում.

«Անտառային տարածքը ձևակերպել են որպես ամայի տարածք և կոպեկներով գնել են: «Վալեքս»–ը հսկայական հողատարածք է գնել: Ընկերությունն իր հովանավորների շնորհիվ հասավ նաև նրան, որ այդ ծրագիրը, ինչը բնությունն ավերող և տնտեսությունը քայքայող էր, ստացավ հանրային գերակա շահի կարգավիճակ: Քանի տարի է շահագործվում է հանքը, Բնապահպանական տեսչությունը մեկ օր մտե՞լ է այդ տարածք: Այս հարցում ամեն ինչ փոխկապակցված է, իսկ կոռուպցիան՝ ցցուն:

Բացի այդ՝ Վալերի Մեջլումյանն («Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ,– խմբ.) ալավերդցիների նկատմամբ շատ դաժան վերաբերմունք ունի: Տարեկան մոտ 27-30 հազար  տոննա միայն ծծմբի օքսիդ է լցնում ալավերդցիների թոքերի մեջ, մինչդեռ նորմատիվային առումով միայն 1000 տոննա արտանետելու իրավունք կա: Արդեն քանի տարի է, Ալավերդու պղնձաձուլարանն աշխատում է, և ամեն տարի այս ընկերությունը կառավարությունից ոչ նորմատիվային արտանետումների թույլտվություն է ստանում»:

Ինչ վերաբերում է Թեղուտին ու նաև վերոնշյալ հայտարարությունից հետո իրավական գործընթաց սկսելու հնարավորությանը, մեր զրուցակիցը նշեց. «ՀՀ գլխավոր դատախազն իր ձեռքով պետք է ներկայացնի այդ հայցը: Մենք ժամանակին երկու անգամ դիմեցինք դատական գործ հարուցելու համար, բայց ընթացք չտրվեց: Հիմա ճիշտ ժամանակն է»:

Նա հավելեց, որ Շնող գետում որևէ կենդանի էլ չկա.

«Ձկները, գորտերն ու մնացած կենդանիները վերացել են: Իսկ ջուրը ոչ միայն խմելու, այլև ոռոգման համար խիստ արգելված է, քանի որ թունավորված է: Գյուղացիներից մեկը վարկ է վերցրել, այգի է հիմնել, և հիմա հինգ տարեկան արդեն բերքատու ծառերը չորանում են, քանի որ այգու մեջ պոչհանք է լցված: Սա դատական գործ հարուցելու հի՞մք չէ: Բայց այստեղ արդեն ոչ թե առանձին ընտանիքների, այլ Հայաստանի մի հատվածի ավերման հարցն է»:

Հակոբ Սանասարյանի խոսքով՝ մինչ շահագործման դադարեցումը, գիշեր ու ցերեկ պոչհանքը լցվում էր, իսկ հիմա՝ ոչ.

«Կարող է նստեցում գնալ, ջրի անջատում լինել և իրավիճակի կայունացում կլինի»:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan