Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Ամեն ինչ արվում է, որ մեր հասարակության մեջ զարգացում չապրեն դեմոկրատական ընկալումները

 

«Փաստ» օրաթերթի հյուրն է հոգեբան Սամվել Խուդոյանը

 

Պարոն Խուդոյան, եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, այսինքն՝ անընդհատ ղեկավարի երկիրը, այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա մեր ժողովրդի հոգեբանության վրա:

– Զուտ հոգեբանական տեսակետից այն խիստ բացասաբար է անդրադառնալու: Կարող է մի բանի հանգեցնել՝ հուսահատության, անօգնականության զգացումի խորացման: Մարդիկ կհասկանան, որ անարդարություն է տիրում ամենուր, և կմտածեն, որ իրենք ի վիճակի չեն ոչինչ փոխել սեփական կյանքում:

Քանզի կառավարման համակարգում նույն մարդիկ են, նույն ձևերով նույն կեղծիքն է կիրառվում նրանց կողմից: Եվ արդյունքում՝ տարբեր մանիպուլյացիաների միջոցով իշխանությունը պահում են իրենց ձեռքում:

Այսինքն՝ ձեր նշած փաստը թե քաղաքական և թե հոգեբանական տեսակետից իրականում աբսուրդ է: Աբսուրդ է և այդ աբսուրդը բնորոշ է միայն աբսուրդ հասարակություններին:

Այնպիսի հասարակություններին, որտեղ կարող է 15, 20 և ավելի տարիներով իշխի միևնույն մարդը: Դրանք տոտալիտար հասարակություններն են, ուր իշխանությունը պահում են աչքակապությամբ և ուժի միջոցով:

Իսկ նման պարագաներում մարդկանց մոտ խորանում է անարդարության զգացումը: Եվ այդ զգացումը հենց ամենամեծ պատճառներից է, երբ մարդիկ լքում են երկիրը:

 

Իսկ մեր ժողովուրդն իր մշակութային մակարդակով, արժեքային ընկալումներով համապատասխանո՞ւմ է տոտալիտար իշխանություն ունենալու փաստին:

– Դե, որպես արևելյան ժողովուրդ, նաև խորհրդային մտածելակերպը չմարսած ժողովուրդ, որը դեռևս բավականին հեռու է դեմոկրատական արժեքների ընկալումներից, կարող է համապատասխանել, իհարկե:

Դուք միայն տեսեք, թե ինչպիսի քծնանքներ կան կառավարման մեր համակարգերում: Քծնում են վարից վեր՝ բոլորին, բոլոր պաշտոնյաներին: Իսկ քծնական այդ վերաբերմունքը, ճորտի այդ հոգեբանությունը, կարելի է ասել, նպաստում է, որ քաղաքականության մեջ ամեն ինչ նորմալ ընկալվի, այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանի կողմից երկիրն անընդմեջ ղեկավարելու փաստը:

Ի վերջո, հիշենք, որ ընտրությունների ժամանակ մարդկանց գումարով առան, մարդիկ փող վերցրեցին ու արեցին այն, ինչ ասվում էր իրենց: Է՜, որ ծախվել են մարդիկ, ի՞նչ անես:

Այնպես որ, ճորտի այդ հոգեբանությունը, աղքատությունը, որը նպաստում է ճորտի հոգեբանության խորացմանը, մի բան է վկայում, որ, այո՛, մեր հասարակությունն այսօր անարդար կառավարման համակարգի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում:

 

Ի՞նչ պետք է արվի, որպեսզի հասարակությունն արթնանա, սթափվի: Ինչպիսի՞ թերապիա անցկացնել: Մի խոսքով՝ ելք կա՞:

– Ժողովրդին արթնացնելու համար անհրաժեշտ է, որ դա անելու կամք լինի: Իսկ մեզ մոտ հակառակ կամքն է գործում. գործում է այն մեռցնելու կամքը: Ժողովրդի մոտ դեմոկրատական ընկալումները վերացնելու, դեմոկրատական արժեքներով ապրելու նրա ցանկությունը ոչնչացնելու միտումն է առկա մեզանում: Այնպես է արվում, որ մարդկանց մոտ վերանա արդարության ձգտումն ու նրա ընկալումը: Որ ժողովուրդը հուսահատվի ու ձեռքը թափ տա. ասի՝ չէ՛, ոչինչ հնարավոր չէ անել:

Մինչդեռ եթե ժողովրդին արթնացնելու ցանկություն լիներ, ապա դրա համար կան շատ–շատ միջոցներ: Նախ և առաջ նույն այդ ժողովուրդը թույլ չպետք է տար, որ իրեն խաբեին: Կլիներ՝ խանութում, աշխատավայրում, թե սովորական առտնին կյանքի այլ հանգամանքներում:

Ժողովուրդը թույլ չպետք է տար, որ իրենից անօրինական եղանակով գումարներ շորթեին, ինչպես արվում է ներկայում: Եվ հենց դրա վրա էլ կառուցվում–բարձրանում է կառավարման այս համակարգը:

Ես ժամանակին առաջարկել եմ անցկացնել հասարակության կոլեկտիվ թերապիա: Անշուշտ գուցե և դա մի փոքր երևակայական բան է և պահանջում է մեծ ջանքեր: Բայց բանն այն է, որ մեր հասարակության մեջ կան համոզմունքներ, դիրքորոշումներ, որոնք աղավաղված են, չեն համապատասխանում իրականությանը: Նաև վնասակար են երկրի համար:

Օրինակ, թեկուզ հենց այն ընկալումը, որ բիզնեսմենը սրիկա է, իսկ պաշտոնյա լինելը լավ բան է:

Սա սովետի ժամանակներից եկած մոտեցում է, որ կապիտալիստը վատն է, այս է, այն է: Այս տեսակետը հասել է մինչ օրս ու տարածվել հասարակության մեջ: Անշուշտ, նման կարգի մոտեցումները կարելի է փոխել, փոխել հոգեբանական պրոպագանդայի ճանապարհով: Սակայն բանն այն է, որ դա չի արվում: Եվ հակառակը՝ ամեն ինչ արվում է, որ մեր հասարակության մեջ զարգացում չապրեն դեմոկրատական ընկալումները:

 

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan