Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Հայրենաճանաչ մարդը չի գաղթում

 

Կամ «Փաստ» օրաթերթի թղթակցի զրույցը պետականամետ չլինելու պատճառների մասին

 

Հայաստանի ապագայի հետ կապված իր մտահոգություններով «Փաստի» հետ կիսվեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

 

Պարոն Կարապետյան, տպավորություն է, թե մեր ժողովուրդը առաջիկա ընտրություններով չի հետաքրքրվում, փոփոխություններ չի ակնկալում:

– Ժողովրդի վիճակն արդեն քառորդ դարից ավելի է լի է հիասթափություններով: Ժողովրդի անտարբեր կեցվածքն արդեն հասկանալի է, հասկանալի է՝ ինչի է անտարբերությունն այդքան խորացած:

 

Հնարավո՞ր էր այնպես անել, որ հիասթափություններ այդքան շատ չլինեին, գուցե մարդկային արժեքներն այլ կերպ գնահատվեին ու նման վերաբերմունք չլիներ:

– Իհարկե, պետք էր այդպես չանել: Այն մարդիկ, ովքեր երկրի ղեկի վրա ազդեցություն ունեցան, չարեցին դա: Միայն երկու տարի առաջ տեղի ունեցած հարցումների համաձայն բնակչության 40%–ը ցանկանում էր լքել երկիրը: Միայն անցյալ տարի 25 հազար քաղաքացի ՌԴ քաղաքացիություն ընդունեցին: Դա միայն Ռուսաստանն էր, բայց միայն Ռուսաստան չեն գաղթում մեր հայրենակիցները: Եթե մյուս երկրների տվյալներն էլ գումարենք, երևի մի 40–50 հազարի կհասնի: Մեկ տարվա մեջ այդքան մարդ օտար երկրների քաղաքացիություն է ընդունել:

Եթե մենք պետականություն չունենայինք, ինչ–որ տեղ կարելի էր մտածել՝ դե երկրի վիճակն է պատճառը, բայց սեփական պետականություն ունեցող երկրի բնակչությունը նման ծավալներով արտագաղթի կդիմի՞:

Բնական աճի ցուցանիշները անկումային են, վտանգավորության սահմանն են հատել, ծնելիության և մահացության մակարդակները հավասարվում են, և արտագաղթը եթե գումարենք, երկրի ազգաբնակչությունը տարեցտարի նվազում է: Սա ավելի քան մտահոգիչ է և հուսահատեցնող:

 

Այս ամենը ի վերջո ինչի՞ կարող է հանգեցնել:

– Պետականության կորստի:

 

Դուք որպես մտավորական կամ Ձեր ընկեր մտավորականները չեն կարծո՞ւմ, որ կարող են խնդիրները բարձրաձայնել, լսելի դարձնել:

– Ես ազգերի, նաև մեր պատմության շատ էջեր, դրվագներ հաշվի առնելով՝ իմ էությամբ ու տեսակով հեղափոխությունների կողմնակից չեմ: Հեղափոխությունները եղածը զրոյականացնում են և նորից են սկսում: Ես ավելի կողմնակից եմ ինքնանբուժությանը՝ հազար ճանապարհների մեջ ընտրել համեմատաբար ավելի ճիշտը, ինքնազորացման ճանապարհով տիրություն անել:

Ես մտածել եմ, որ այն մասնագիտությունը, որ ես եմ ընտրել, հնարավորություն է տալիս հայ մարդուն օգնել ճանաչելու սեփական հայրենիքը, որովհետև համոզված եմ՝ ճանաչողությունն իր հետ բերում է սեր, նվիրվածություն՝ առանց քարոզի: Հերիք է մարդուն ճանաչել տաս իր հայրենիքը և ինքն իրեն, հնարավոր է կապվածությունը, արմատները ավելի շատ զգա: Նման օրինակ ես ունեմ: Մի երիտասարդ ինձ ասաց, որ իմ պատճառով կռվել է, որի համար հպարտ եմ: Ի՞նչ էի արել: Ընդամենը 1983 թ. համալսարանի դահլիճում Արցախի սլայդներն էի ցույց տվել:

Հայրենաճանաչ մարդը չի գաղթում: Դժվարություններ բոլորի համար կան: Գաղթում են, գնում Գերմանիայի ճամբարներում ապրելու, դա կեցության ավելի բարձր մակարդա՞կ է: Դա ստրուկի, հայրենիք չճանաչած, անարմատ մարդու վախճան է:

Յուրաքանչյուր ազգ իր հավատքի, գաղափարաբանության պտուղն է՝ իր լավ ու վատ կողմերով: Հայ մարդը իր աշխարհընկալումով, երևույթներին իր արձագանքով ու վերաբերմունքով Հայ առաքելական եկեղեցու ցանած սերմերի պտուղն է:

«Մեր» եկեղեցին, չակերտավոր, որովհետև գոնե իմը չէ, դաստիարակել ու աճեցրել է ոչ պետականամետ, եկեղեցասեր, հանուն խաչի նահատակվելու պատրաստ ժողովուրդ: Հայ առաքելական եկեղեցու բաղադրատոմսով հունցած խմորից թխված ժողովուրդ ենք մենք: Պետականամետ, պետականապաշտ չենք, որովհետև այդ սերմերը չեն ցանվել: Արդյունքում մենք հիմա ողբերգական վիճակում ենք, եթե հայրենիքը գերագույն արժեք չէ և պաշտամունքի աստիճան չէ:



Քրիստինա Տեր-Մաթևոսյան

website by Sargssyan