Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Բաքվի խանի «արտահերթ տվայտանքները»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018 թ. ապրիլի 11–ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ անսպասելի հրամանագիր է ստորագրել, ինչը նույնիսկ միջազգային փորձագետների ու մեդիայի հետաքրքրությունը շարժեց:

Բնական է. մարդիկ փորձում են հասկանալ, թե Բաքվի խանն ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել կես տարով շուտ կազմակերպվող մի միջոցառմամբ, որ 2018–ի հոկտեմբերի 17–ին պիտի կայանար, և ինչ զարգացումներ են սպասվում երկրում: Ի դեպ, հատկապես դրսում գործող ադրբեջանական ընդդիմադիր մեդիան միանգամից ասպարեզ նետեց այն սցենարը, իբր՝ Ալիևը տագնապել է սողացող ներքին պրոցեսներից և որոշել է մինչև հոկտեմբեր դրանց դեմն առնել:

Մի բան, որին տեղի ընդդիմադիրները միանգամից են հավանություն տվել՝ տեղական ու դրսի լրատվամիջոցներին նոր մանրամասներ ներկայացնելով իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, որ նաև նախագահական թեկնածու է, ընտրությունների ժամկետի փոփոխման պատճառ է համարել երկրի վատթարացող տնտեսական վիճակն ու էլեկտորատի մոտ սրվող բողոքական տրամադրությունները, որոնք, Ալիևը հույս ունի այս պահին առավել հեշտությամբ հաղթահարել:

Մյուս նախագահական թեկնածուն՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին (որն, ի դեպ, Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի նմանությամբ բոյկոտել է նախագահական ընտրությունները՝ ժողովրդին կոչ անելով դուրս գալ փողոց), պնդում է, որ փոխելով ընտրությունների անցկացման ժամկետը՝ Ալիևը ցանկանում է կրճատել իր մրցակիցների ժամկետը նախընտրական շրջանի նախապատրաստությունների համար, և քանի որ Ադրբեջանն առանց այդ էլ 148–րդ հորիզոնականն է զբաղեցնում ավտորիտար երկրների կատեգորիայում, ջանում է հնարավորինս արագ, անցավ ու նաև դրսին հիմարացնելով գործը գլուխ բերել:

Մի բան, որին ընդդիմացել է Ալիևի հանրային–քաղաքական խնդիրներով խորհրդական Ալի Հասանովը՝ պնդելով, թե արտահերթ նախագահական ընտրությունների կազմակերպումը բնավ պայմանավորված չէ «պոտենցիալ թեկնածուների հնարավորությունների սահմանափակմամբ»: Իբր՝ Ալիևը նման որոշման է հանգել ապրիլից հետո կայանալիք մի շարք մասշտաբային, դրանց թվում՝ միջազգային միջոցառումներով, «որոնք կազմակերպվելու են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 100–ամյակի կապակցությամբ»:

Ընդդիմադիրների կարծիքով՝ ակնհայտ կեղծիք, ինչին նրանք անմիջապես են արձագանքել: Նույն Ալի Քերիմլին հայտարարել է, թե հատկապես այն ժամանակ, երբ երկրում Մեծ դեպրեսիայի ժամանակներ են սկսվել բոլոր առումներով, երբ միանգամից մի քանի սնանկացած բանկեր են Բաքվի ապրանքա–հումքային բորսայում իրենց գույքն աճուրդի հանում, երբ շրջաններում արդեն կենսաթոշակներն են ուշացնում, երբ մարդիկ աթար են վառում գազ արտահանող երկրում, իսկ ընդդիմադիրները փտում են բանտերում, նշանակում է՝ Ալի Հասանովն ընդամենը ուզում է ասել, որ Ալիևը նպատակ ունի վերջնականապես և խիստ արագացված տեմպերով ուզուրպացնել իշխանությունը՝ դրանից հետո հաղթական ժպտալով կեղծ փայլերով պատված միջոցառումներում:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan